«Ելքը» ՀՀ գլխավոր դատախազին միջնորդում է Անդրիաս Ղուկասյանին ազատ արձակել
ԵԼՔ խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազին ուղղված գրություն է պատրաստել, որով միջնորդում է Անդրիաս Ղուկասյանին ազատ արձակել կալանքից, այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «ԵԼՔ-ի պատգամավորները պատրաստ են նաև հանդես գալ որպես Անդրիաս Ղուկասյանի երաշխավոր: Առավոտյան գրությունը կուղարկվի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին», - գրում է Փաշինյանը:
