Կամ նա ինձ բանտ կտանի, կամ ես կսեղմեմ նրա ձեռքը․ դրամատիկ հանդիպում կառավարությունում

Հայտնի ճշմարտություն է՝ քաղաքականությունը հնրավորի արվեստ է։ Այսօր կարող ես պայքարել իշխանության դեմ, վաղը սեղմել այն նույն մարդու ձեռքը, ում հրաժարականն էիր պահանջում։
«Ասում եմ որպես Ծառուկյան Գագիկ անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ, ինչ ուզում է սարքեն, չսարքեն, չորը մարդուն չի կպչում:
15 թվականից ամեն ինչ առաջարկել են, չեմ համաձայնել, այսօր էլ առաջարկել են, չեմ համաձայնել, 2 տարի ոչ մի բան, բոլորը ձախողել են, այսօր մարդիկ համապատասխան իրենց տեղերում չեն, բոլորը ձախողված են»։ Սա 2020 թվականի հունիսի 14-ին Գագիկ Ծառուկյանի՝ արած հայտարարությունն է՝ հերթական հարցաքննություից առաջ։
Մոտ մեկ տարի առաջ, Նիկոլ Փաշինյանը քաղաքական հետապնդում էր սկսել ԲՀԿ աեաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ որն, ի վերջո, ավարտվեց Ծառուկյանի կալանքով։
Իսկ արդեն 2021 թվականի հուլիսի 8-ին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը սեղմեց Նիկոլ Փաշինյանի ձեռքը՝ լսելով նրա գործնական առաջարկությունները։
Քաղաքական ուժերի ղեկավարների հետ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպման է հրավիրել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին հանդիպման հրավերն ընդունելու համար և նշել. «Մեր գնահատականը ես արդեն հրապարակել եմ. դա այն է, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվեց: Կարծում ենք, որ մեր երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման համար անհրաժեշտ է բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել՝ մեր համազգային, հանրային լավագույն ներուժն այդ մարտահրավերների լուծման հարցում համախմբելու և համագործակցության ուժերը մեկտեղելու, ճիշտ ֆորմատներ գտնելու ուղղությամբ:
Իհարկե, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երկար տարիներ շատ շոշափելի դերակատարում ունի Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքում: Այս ընտրությունների արդյունքում նա չի հաղթահարել խորհրդարան անցնելու համար անհարժեշտ շեմը, սակայն կարծում եմ, որ կուսակցությունը շարունակում է մնալ ազդեցիկ ուժ Հայաստանի ներքաղաքական կյանքում: Իհարկե, վերջին ամիսներին դժվար իրադարձությունների միջով ենք անցել, բայց մենք դեռ անցյալ տարի հանդիպելու, իհարկե կարճատև, քննարկելու հնարավորություն ունեցել ենք: Ես կուզենայի լսել Ձեր տեսակետները՝ քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ, թե ինչ կարող ենք անել, որպեսզի արտախորհրդարանական ընդդիմությունն ընդհանրապես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մասնավորապես, և կառավարությունը փոխադարձաբար ավելի լսելի լինեն միմյանց, որովհետև կարծում եմ, որ առավել ևս այս իրավիճակում պետք է ունենալ այնպիսի հաղորդակցության ֆորմատներ, որ լավ գաղափարները հնարավորություն ունենան կյանքի կոչվելու: Չեմ կարծում, թե լավ գաղափարներ ծնվում են միայն նրանց մոտ, ովքեր ավելի շատ ձայն են հավաքում խորհրդարանական ընտրություններում: Եվ եթե քաղաքական դաշտի մյուս ներկայացուցիչների կողմից այդ գաղափարները կիսելու, հաղորդակցվելու ցանկություն լինի՝ մենք պատրաստ ենք հնարավորն անելու, որպեսզի դրանք դրվեն, այսպես ասած, իրագործման հոսքագծի վրա: Այնպես որ, շատ հետաքրքիր կլինի լսել Ձեր դիրքորոշումներն այս հարցի վերաբերյալ»:
Գագիկ Ծառուկյանը իր ձևակերպմամբ <<պարոն վարչապետին>> հավատացրել է, թե իրենք շարունակում են մնալ ժողովրդի կողքին ։ <<Մենք ժողովրդի կողքին ենք, քննարկել ենք, մասնակցել ենք, տեղյակ ենք պահել մեր տեսակետը, մեր մոտեցումը, թե ինչպես կարելի է այս վիճակից դուրս գալ: Անկախ ամեն ինչից, մենք խորհրդարանում ենք, թե ոչ՝ դա չի նշանակում, որ մենք մեր ժողովրդի կողքին չենք: Ցանկացած բան, ինչ օգուտ կբերի, մեր հնարավորությունների սահմաններում միշտ էլ արել ենք, անում ենք, անելու ենք>>,- Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Ծառուկյանը:
Ըստ էության, արտահերթ ընտրություններին ստացած պողպատե մանդատով Նիկոլ Փաշինյանը համագործակցություն է առաջարկել Ծառուկյանին՝ հատուկ շեշտելով նրա ազդեցիկ լինելու հանգամանքը։ Կարելի է արձանագրել, որ Ծառուկյանն ընդունել է այդ առաջարկը՝ հավանաբար շատ լավ հասկանալով, որ Փաշինյանի դեմ պայքարի արդյունքում կարող է հայտնվել բանտում։ Բացի այդ՝ Գագիկ Ծառուկյանն սեփական  բիզնեսն ու կապիտալը պաշտպանելու առաջնային խնդիր ունի։ Հենց այս պատճառով էլ Ծառուկյանն երբեք, որևէ իշխանության օրոք դասական իմաստով ընդդիմություն լինել չի կարող։
Փաստորեն Նիկոլ Փաշինյանի մուրճը, որ նա ընտրությունների ժամանակ աջ ու ձախ թափահարում էր՝ խոստանալով կադրային ջարդ ու քաղաքական վենդետա, նախատեսված է բացառապես ընդդիմադիրների համար։ Սյունիքի բոլոր հայտնի համայնքապետերի հանդեպ քաղաքական ռեպրեսիաներ են սկսվել, նրանք անցնում են տարբեր տեսակի շինծու գործերով։ Ավելին, այս պահին կալանքի տակ է հայտնի բժիշկ, պրոֆեսոր Արմեն Չարչյանը՝ իր աշխատակիցների կամքին իբր բռնանալու մաղադրանքով։ Քաղաքական հատուկ վերլուծությունների կարիք չկա, հասկանալու, որ Չարչյանի միակ մեղքն այն է, որ նա ներկյացված էր Հայաստան դաշինքի ցուցակով։
Իսկ ահա Ծառուկյանը, որին ժամանակին Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր ընտրակաշառք բաժանելու մեջ, այլևս դիտվում է բարեխիղճ և օրինավոր գործարար, ումից Փաշինյանը առողջ գաղափարներ է ակնկալում։


Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 8135 անգամ
Լրահոս
Վրեքդ խոսակցությու՞ն ա էկել, ի՞նչ ա էղել․ սուտը դուք եք ասում. Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Ստորացվածի անբարոյականություն է․ Աղվան Վարդանյանի սուր խոսքն՝ ուղղված ՔՊ-ին (video) Այսօր տեղի կունենա սարսափելին, որը հավասար է 37-ին Վաղարշապատում խեղդամահ անելուն․ Գեղամ Մանուկյան (video) Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ տալ ՀԱԵ-ի նկատմամբ թշնամական գործողություններին Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին Դե լսե՛ք՝ ժողովուրդը ձեր մասին մեզ ինչ է ասում, գիտե՞ք՝ ինչ են պահանջում մեզնից ձեզ համար. Խամոյան (video) Այսօր՝ ժամը 15:00-ից, «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին #ՈՒՂԻՂ․ «Միշուստինը Փաշինյանին զգուշացրել է․․․ հայ ժողովրդին խաբում են ու․․․»․ Հայկ Այվազյան (video) Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կոչ է անում հարգել Սահմանադրությամբ երաշխավորված ՀԱԵ ինքնավարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am