Հայտնի են «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության արդյունքները
Հայաստանում եւ Արցախում այսօր տեղի են ունեցել «Հայոց պատմություն» եւ «Քիմիա» առարկաների միասնական քննությունները: «Քիմիա» առարկայի միասնական քննությանը պետք է մասնակցեր 1028, «Հայոց պատմություն» առարկայի քննությանը` 1269 դիմորդ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանն ասաց, որ արդեն հայտնի են հունիսի 16-ին կայացած «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության արդյունքները: «Քննությանը մասնակցել է 4225 դիմորդ: Նրանցից անբավարար է ստացել 11.8 տոկոսը, 7.5-13 միավոր ստացել է դիմորդների 60 տոկոսը, իսկ առավելագույն 20 միավոր ստացել է 40 դիմորդ»,-ասաց Իսպիրյանը: Միասնական հաջորդ եւ վերջին քննությունը կկայանա հունիսի 23-ին «Ռուսաց լեզու» առարկայից:
