Որտե՞ղ է գրված, որ ընդդիմադիր համայնքապետը պետք է հրաժարական տա. հարց՝ Բադասյանին (video)
Ոչ միայն Սահմանադրության մեջ, այլ նաև կառավարության որևէ քաղաքականության մեջ նման բան չկա: Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով հարցին, թե որտեղ է գրված, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող համայնքապետերը պետք է հեռանան:
Հարցին, եթե այդպես է, ինչո՞ւ են իրենց քաղաքական ուժի մարզպետները նման բան պահանջում համայնքապետերից, Բադասյանն արձագանքեց. «Ես նման տեղեկություններ չունեմ: Կարծում եմ՝ դուք կրկին ինֆորմացիան սխալ շեշտադրումներով եք ներկայացնում»:
