Արայիկ Հարությունյանը՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հրավիրած խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ հայրենիքի պաշտպանությունից խուսափած պաշտոնյաների ու նրանց զավակների հետագա պաշտոնավարումը նպատակահարմար չէ։ «Պաշտոնյաները պետք է ազատվեն պաշտոններից։ Միայն Մարտունու շրջանում է, որ կատարել են պարտավորությունները, Մարտակերտ, Ասկերան, դեռ չեմ լսել, որ որևէ մեկին ազատել եք փախուստի կամ դասալքության պատճառով»,-ասել է նա` հավելելով, որ հանձնարարել է ԱԱԾ-ին հետևել, թե ինչով են զբաղված դպրոցի ու մանկապարտեզների տնօրենները, գլխավոր բժիշկները, նրանց ընտանիքների անդամները, որտեղ են եղել պատերազմի ընթացքում, ինչքանով է նպատակահարմար նրանց հետագա պաշտոնավարումը։
Հարությունյանը հանձնարարել է, որ 44–օրյա պատերազմի զորահավաքին չմասնակցած ու մարտական գործողություններից խուսափած քաղաքացիները չօգտվեն պետական աջակցության ծրագրերից։
Իհարկե, դասալիքությունը որեւէ կերպ չի կարելի խրախուսել, ավելի պատերազմի եւ ռազմական դրության ժամանակ դասալիքներին քրեական պատիժ է հասնում, ուստի դասալիքներին պատժելու ժամանակն ինչ-որ առումով անցել է, այն ուշացած է, բայց այստեղ ավելի մեծ խնդիր է հասկանալ՝ ով է ավելի դասալիք եւ դավաճան Արայիկ Հարությունյանը, ով 44 օր Նիկոլ Փաշինյանի հետ ստի հաղթարշավին էր մասնակցում, որի արդյունքում Արցախը հանձնվեց թշնամուն, թե մարդիկ, որոնք պարզապես չեն մասնակցել պատերազմին, չեն ստել, չեն մանիպուլացրել, չեն մոլորեցրել հանրությանը, ինչպես Արցախի նախագահը:
Արայիկ Հարությունյանի պատերազմի օրերին դրսեւորած հանցավոր անգործության կամ դիտավորյալ գործողությունների մասին անցած ութ ամիսներին բազմիցս անդրադարձել ենք՝ սկսած նրանից , որ կատարելով Փաշինյանի հրահանգը թույլ չտվեց արցախյան պատերազմի հաղթանակը կերտածներին մասնակից դառնալ 44-օրյա պատերազմի մշակման գործին, ինչպես նաեւ նախկին նախագահներին, փոխարենը Նիկոլ Փաշինյանի տիկնոջը պատվավոր տեղ հատկացրեց, վերջացրած նրանով, որ ստի հաղթարշավը համոզիչ դարձնելու համար կատարեց դավաճան կապիտուլանտի ցանկացած հրահանգ՝ հոլիվուդյան ժպիտով լուսանկարներ հրապարակելով առաջնագծից: Չենք խոսում, թե ինչպես պատերազմից ամիսներ առաջ բանակին վաճառեց իր այգիները, պատերազմից հետո թշնամուն՝ ՀԷԿ-երը: Մի խոսքով՝ ԱԱԾ- նախեւառաջ պետք է զբաղվի Նիկոլ Փաշինյանի հանցագործ խամաճիկով, որի անունը Արայիկ Հարությունյան է, ապա նոր միայն անցնի ավելի փոքր մեղք ունեցող դասալիքներին: Իսկ թե ինչ նպատակ է հետապնդում Հարությունյանի այս հանձնարարականը, շատ պարզ է, Նիկոլ Փաշինյանի հաղթանակից եւ պողպատյա մանդատ ստանալուց Արցախի խամաճիկը մեծ ոգեւորություն է ապրում եւ փորձում է ինքն էլ իր տարածքում թուրն աջուձախ կտրել: Կա նաեւ երրորդ տարբերակ, նա ազատում է մարդկանց, որպեսզի թափուր պաշտոններում նշանակի բոլորովին վերջերս իր հրաժարականը բահանջող հազարավոր քաղաքացիներից ամենաբողոքավորներին: Վերջին ժամանակները նրա դեմ բողոքի ակցիաները դադարել են: Լուրեր տարածվեցին, որ Հարությունյանը պաշտոններ է խոստացել հանրահավաքի նախաձեռնողներին: Հավանաբար հերթական աչքկապոցին մեկնարկել է եւ Հարությունյանը շուտով նոր պարտիայի կլռեցնի, ինչպես արեց պատերազմից հետո, երբ Արցախում ընդդիմադիր գործիչներին պաշտոնների նշանակեց:

Ի դեպ,Փաշինյանի ողջ թիմը դասալիք է եւ սա ինչ որ առումով նաեւ Փաշինյանի դեմ է:

Անի Սահակյան

դիտվել է 4725 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am