Ջհանգիրյանի հաղթարշավը սկսված է,որքան գումար է կորզել Քեթրինի Միհրանից

Մի քանի օր է լրատվամիջոցները գրում են, թե ինչպես է ԲԴԽ նախագահի պաշտոնին տիրացած Գագիկ Ջհանգիրյանը լծվել իր առաքելությունը կատարելու գործին եւ դատական համակարգում մեղմ ասած վարուցանք է անում:
Հիշեցնենք, որ Ջհանգիրյանին Նիկոլ Փաշինյանը ԲԴԽ էր գործուղել դատական համակարգն իր բուռը հավաքելու եւ իշխանության պատվերները չկատարող դատավորներից ազատվելու, կամ նվազագույնը հնազանդեցնելու հստակ առաջադրանքով: Եւ, ահա, Ջհանգիրյանն առաջին լուրջ քննությունը կարծես թե բարեհաջող է հանձնում: Մայիսի վեցին Վերաքննիչ դատարանի նախագահ է ընտրվել դատավոր Տիգրան Սահակյանը:
Հուլիսի 4-ին լրացել է Վերաքննիչ դատարանի արդեն նախկին նախագահ Վազգեն Ռշտունու պաշտոնավարման ժամկետը, և դատարանի զավթումը Ջհանգիրյանի համար ըստ լուրեի դարձել էր գերնպատակ: Ի հեճուկս Վերաքննիչ դատարանի դատավորների ցանկության, որոնք այդ պաշտոնում տեսել են անաչառ ու հեղինակություն վայելող դատավորի համարում ունեցող Մխիթար Պապոյանին, Գագիկ Ջհանգիրյանը խոդի է տվել իր լծակները եւ դատարանի նախագահ է ընտրվել Տիգրան Սահակյանը:
Մամուլը թերթելիս Տիգրան Սահակյանի մասին բազմաթիվ աղմկահարույց հրապարակումներ կարելի է գտնել, սկսած նրանից, որ որդին տարիներ առաջ ավազակային խմբի անդամ է եղել, վերջացրած մասնագիտական ոլորտում նրա դրսեւորած <բարձր> որակների մասին:Հիշեցնենք՝ Սահակյանը 2000 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնում։
2006 թվականից մինչև 2008 թվականը զբաղեցրել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը։
2008 թվականից մինչև 2016 թվականը զբաղեցրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնը:
2016 թվականի փետրվարի 19-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

Համակարգում Տիգրան Սահակյանի պաշտոնավարման ժամանակները սարսափով են հիշում, Վերաքննիչ քրեական դատարանի նախագահության ժամանակ նա այսպես կոչված նալոգներ է դրել դատավորների վրա: Ջհանգիրյանն ըստ էության որոշել է շարունակել լավագույն ավանդույթները, որպեսզի իր գոմը/իր առանձնատունը նա այդպես է ներկայացրել/ փոքր ինչ բարեկարգի:
Ի դեպ, որոշ տեղեկություններով՝ Ջհանգիրյանը Միհրան Պպողոսյանից մոտ երկու միլիոն է վերցրել՝ խոստանալով ընտրություններին ապահովել նրա մասնակցությունը, լուծել մշտական բնակության հարցերը՝ ցուցումներ տալով դատարաններին, սակայն գործը կարծես թե գլուխ չեկավ եւ մեզ հայտնի չէ՝ Ջհանգիրյանն այդ գումարը վերադարձրել է Պողոսյանին, թե ոչ:
Հեղափոխությունից հետո դատական համակարգը այն բացառիկ ինստիտուտներից էր, որը մինչեւ վերջերս դիմադրում էր քաղաքական իշխանությունների ճնշումներին եւ ինքնուրույնության տարրեր դրսեւորում, բայց Նիկոլ Փաշինյանը իր ազգակործան ծրագիրը ավարտին հասցնելու ճանապարհին ինչպես տեսանք բազում մարդկանց հարցերը լուծելու խնդրի առջեւ է կանգնած եւ նրան պետք են իր պատվերներն անվերապահ կատարող դատավորներ: Առաջին քայլերն արդեն արված են:

Անի Սահակյան

դիտվել է 6274 անգամ
Լրահոս
Դատարա՞ն, թե՞ քաղաքական բեմ․ Տեր Մուշե քահանա Ենգիբարյան Չգիտես, թե Աստծո ողորմությամբ ինչպես և ինչ գնով հնարավոր կլինի մաքրել ապագայում այս խարանը Ղալիբաֆը Թրամփին կոչ է արել դադարեցնել «թատրոնը» և կատարել պարտավորությունները Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Արա՛, դուք իմ քթից բերեք, եթե․․ դուք թուրքին բերելու եք ու․․․ ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը պոռթկաց (video) Վրեքդ խոսակցությու՞ն ա էկել, ի՞նչ ա էղել․ սուտը դուք եք ասում. Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Ստորացվածի անբարոյականություն է․ Աղվան Վարդանյանի սուր խոսքն՝ ուղղված ՔՊ-ին (video) Այսօր տեղի կունենա սարսափելին, որը հավասար է 37-ին Վաղարշապատում խեղդամահ անելուն․ Գեղամ Մանուկյան (video) Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ տալ ՀԱԵ-ի նկատմամբ թշնամական գործողություններին Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am