Որոտան գյուղի բնակչությանը տարել են ոստիկանություն, որ ինչ-որ մեկից -ցուցմունք կորզեն իմ դեմ: Այս մասին դատարանի բակում, որտեղ քննվում էր Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի խափանման միջոցի ընտրության հարցը, լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։
«Բոլոր մեր վարչական ղեկավարներին կանչում են, օրինակ՝ տեղեկություն ունեմ, որ Որոտան գյուղի բնակչությանը տարել են ոստիկանություն, որ ինչ-որ մեկից մի ցուցմունք կորզեն իմ դեմ։ Խնձորեսկի վարչական ղեկավարը ներկայացրեց, որ արդեն մոտ 60 երիտասարդ գյուղից դուրս է եկել, սա պայմանավորված է աշխատանք չունենալով, երկրորդ՝ այս մթնոլորտը, այս իրավիճակը մարդկանց թույլ չի տալիս հասկանալ, թե վաղը ինչ անելիք ունեն։ Գորիսում մեր պայքարը միշտ եղել է, որ մերոնքական-ձերոնքակիան խնդիրներ չլինեն և, փառք Աստծո, հասել էինք արդյունքի, բայց հիմա նորից նույն վիճակն է տիրում, նորից թիմերի են բաժանել քաղաքը և նորից փորձում են պառակտել հասարակությանը, հիմա վտանգավոր իրավիճակում ենք, վաղն էլ պառակտված հասարակությունով ո՞նց պետք է գնանք, պաշտպանենք Սյունիքը»,-ասաց նա:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը