«Դասալիք» պաշտոնյաները պետք է ազատվեն աշխատանքից. Արայիկ Հարությունյանի հանձնարարականը (video)
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 6-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ հաստատվել է պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնասներ կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության կարգը:
Արցախի կադաստրի եւ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Սուրեն Գալստյանը նշել է, որ արդեն ընդունված է 2438 դիմում, որից 1348-ը մուտքագրված է էլեկտրոնային համակարգ: Համաձայն էլեկտրոնային դիմումների վնասի չափը կազմում է ավելի քան 3 մլրդ 47 մլն դրամ:
