Ամերիկացի ուսանողը մահացել է Հյուսիային Կորեայից վերադառնալուց հետո
ԱՄՆ-ի պետդեպարտամենտը սպառնացել է Հյուսիային Կորեային հաշվետու լինել ամերիկացի ուսանող՝ Օտտո Ուոմբիերի մահվան համար: Այս մասին գրում է «Vesti.ru»-ն: Ուոմբիերը մահացել է Հյուսիային Կորեայից ԱՄՆ վերդառնալուց հետո: Ուսանողը 2016 թվականին մեղադրվում էր Փհենյանի դրոշը պատից պոկելու համար: ԱՄՆ վերադառնալուց հետո երիտասարդի մոտ բժիշկները հայտնաբերել են գլխուղեղի հետ խնդիրներ: Ուսանողին ԱՄՆ էին տեղափոխել կոմայի վիճակում հունիսի 13-ին և տեղավորել Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքի հիվանդանոցում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է հյուսիսկորեական ռեժիմի դաժանությունը՝ կապված Ուորմբիրի մահվան հետ։
