Պարգեւատրվում են հայրենիքը նոր թափով հանձնելու համար

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանը փոխհրաձգություն է հրահրել:
Այս մասին հայտնել է Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը՝ անդրադառնալով տարածված այն տեղեկությանը, որ հայ-ադրբեջանական սահմանին հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել:
«Ադրբեջանական զորքերն իրենք են հրահրել փոխհրաձգությունը: Հայկական կողմը ունի մեկ թեթև վիրավորում ստացած զինծառայող: Մեր տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը ունի երկու վիրավոր զինծառայող»,-ասել է Ասատրյանը:
ՄԻՊ-ն էլ իր հերթին է հայտարարություն տարածել, որ ինտենսիվ կրակահերթ է եղել, մոտ երեսուն րոպե փոխհրաձգությունը չի դադարել:
Մոտ երկու ամիս առաջ ադրբեջանական զինուժը Սյունիքի ու Գեղարքունիքի ուղղություններով հատեց սահմանը և մինչև օրս չի հեռացել Հայաստանի տարածքից։ Այս ընթացքում հայաստանցի ու ադրբեջանցի զինվորականների միջև պարբերաբար միջադեպեր են գրանցվում։
Հուլիսի 6-ին միջադեպեր են տեղի ունեցել նաև հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի ուղղությամբ։ Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցի տեղեկացմամբ, վաղ առավոտյան Խնածախ գյուղի հովվի խոշոր եղջերավոր անասուններից երեքը մոտեցել են ադրբեջանական զինված ուժերի տեղակայման վայրին, և ադրբեջանցի սահմանապահները վերցրել են անասուններին։ Մի քանի ժամ տևած բանակցություններից հետո անասուններին վերադարձրել են։

Ակնհայտ է, որ վերջին օրերի այս միջադեպերը կապված են Պուտին-Փաշինյան հանդիպման հետ։ Ինչպես հայտնի է հուլիսի 7-ին Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա: Մոսկվան ու Բաքուն թերեւս շտապում են Հայաստանին պարտադրել «դեմարկացիոն ու խաղաղության» պայմանագրեր։ Իր հերթին, Բաքուն փորձում է ճնշում բանեցնել Հայաստանին այդ պայմանագրերը պարտադրելու համար։ Իսկ ինչ են անում Հայաստանում, այո, մեկ օր առաջ պարգեւատրում են ԱԱԾ տնօրեն Արման Աբազյանին գեներալ-մայորի կոչումով: Պարգեւատրում են մեկին, ով հատկապես վերջին ութ ամիսներին մոռացել է, որ կառույցի գլխավոր առաքելությունը ՀՀ անվտագության պահպանումն է,այլ ոչ թե մեկ մարդու, ում անվտանգության համար է կառույցն աշխատում առավոտից երեկո: ԱԱԾ-ն փաստորեն անգործության է մատված եւ անտեսվել է փաստը, որ մոսկովյան այցին ընթադառաջ նման սադրանքներ են սպասվում: Ադրբեջանցիները զավթել են մեր տարածքները եւ երկու ամիս շարունակ Նիկոլ Փաշինյանը հարկ չի համարում նրանց հեռացնել մեր սուվերեն տարածքից, այնինչ ՀՀ-ն ունի կանոնավոր բանակ, ԱԱԾ սահմանապահ զորքեր, Ոստիկանության ներքին զորքեր: Ի դեպ, հետպատերազմյան ճգնաժամի մեջ գտնվող Հայաստանում պետական համակարգի ծառայողների պարգևատրումները շարունակվում են։ NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան ոստիկանությունից ստացված տվյալներից պարզ է դառնում, որ 2021թ.-ի հունվար-մայիս ամիսներին ոստիկանության ծառայողների (աշխատողների) ամսական պարգևատրումների համար հատկացվել է 3.7 մլրդ դրամ կամ 7.1 մլն ԱՄՆ դոլար՝ ամսական միջինը մոտ 700 մլն դրամ։ Ոստիկանությունից սակայն չեն նշել, թե նշված ժամանակահատվածում քանի ծառայող է պարգևատրվել՝ պատճառաբանելով, որ ոստիկանության ստորաբաժանումների անձնակազմի ցուցակային թվաքանակի մասին տվյալները գաղտնագրված են և ենթակա չեն հրապարակման։

Անի Սահակյան

դիտվել է 3904 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am