Սյունիքի հանձնումը սկսված է. Փաշինանն առաջին քայլերն է անում

Հուլիսի 7-ին Նիկոլ Փաշինյանը կայցել Մոսկվա: Դեռեւս գաղտնի է պահվում հանդիպման օրակարգը, թեեւ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այս մասին Հանրայինի եթերում հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտին Մոսկվայում հայ-ռուսական հարաբերությունների լայն օրակարգի շուրջ հարցեր են քննարկելու, որի առանցքում անվտանգությունն է: Նրա խոսքով՝ քննարկումների օրակարգում են ԼՂ հիմնախնդրի խաղաղ ճանապարհով կարգավորման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև 2020թ-ի նոյեմբերի 9-ի և 2021թ.-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները:
«Բնականաբար, քննարկվելու է սահմանային այս իրավիճակը և լուծումները, որովհետև հայ-ռուսական հարաբերությունները և նաև այս հարցում դիրքորոշումները, կարող եմ միանշանակ ասել, որ համանման են, և մեր դիրքորոշումները նաև նույնական են այս հարցում։ Վարչապետը պետք է քննարկում ունենա, թե ինչպես ենք առաջ գնում, որ սահմանային հարցը լուծում ունենա»,- նշել է Գրիգորյանը։
Իսկ ոչ պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ` Բաքու-Մոսկվա փոխհամաձայնությամբ Հայաստանին պարտադրելու են ստորագրել դեմարկացիայի եւ դելիմիտացիայի պայմանագիր, որի արդյունքում փաստացի Արցախը կդառնա Ադրբեջանի մաս եւ Հայաստանը կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Դրանից բացի ՀՀ բոլոր սահմանների անվտանգությունը կվերապահվի ռուս սահմանապահներին եւ Հայաստանը Ռուսաստանի հետ նոր պայմանագիր կստորագրի, բնականաբար կսկվեն ճանապարհների ապաշրջափակման եւ Մեղրիի միջանցքի կառուցման աշխատանքները: Կարծիք կա, որ այս նպատակով է Նիկոլ Փաշինյանը մաքրություն սկսել Սյունիքում եւ քրեական հետապնդումների է ենթարկում մարզի համայնքապետերին ու վարչական շրջանի ղեկավարներին:

Երեկ ձերբակալվեց Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը. նրան ընտրական մի շարք հանցագործություններ կատարելու մեղադրանք է առաջադրվել։ Հատուկ քննչական ծառայության քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան Լուսինե Ավետյանին կալանավորելու համար:

Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ Ավետյանը Քարահունջի 4 բնակիչների այս տարվա մայիսին 100-220 հազար դրամ է փոխանցել ու նրանց հարկադրել մասնակցել «Հայաստան» դաշինքի Գորիսի հանրահավաքին, հետո էլ նրանց ստիպել մասնակցել ընտրություններին ու ընտրել նույն դաշինքին։ Քարահունջի մեկ այլ բնակչի էլ 100 հազար դրամ ֆինանսական աջակցության տրամադրումն է կազմակերպել՝ սոցիալական առողջական խնդիրների լուծման համար, հետո այդ բնակչին ու նրա ամուսնուն գումարը ներկայացրել որպես ընտրակաշառք՝ «Հայաստան» դաշինքի քարոզարշավին՝ ապա ընտրությանը մասնակցելու դիմաց։ 47-ամյա Լուսինե Ավետյանն այժմ ձերբակալված անձանց պահման վայրում է, մեղադրանքը չի ընդունում, ասում է նրա փաստաբան Րաֆֆի Ասլանյանը: «Լուսինե Ավետյանը պնդել է, որ ինքը որևէ մեկին չի հարկադրել մասնակցել, տվյալ անձինք չեն էլ մասնակցել այդ քարոզարշավներին», - ասել է Ասլանյանը:
Ըստ փաստաբանի՝ Գորիս խոշորացված համայնքի Քարահունջի վարչական ղեկավարը համայնքի բյուջեից դրամական աջակցություն տալու լիազորություն չունի էլ, ըստ քաղաքացիների դիմումների՝ սոցիալական աջակցության որոշում Գորիսի համայնքապետարանն է կայացնում: Այսինքն խնդիրը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն է, իսկ վարչական շրջանի ղեկավարի դեմ ցուցմունք տվողներն, ավելի ուշ պարզ դարձավ, որ ՔՊ-ական է ուղղորդել, ըստ էության նման ցուցմունքներով հավանաբար դժվար էր լինելու Առուշանյանի դեմ գործ հարուցել, եւ որոշել են վարչական շրջանի ղեկավարին ձերբակալել: Իհարկե, գուցե հաջողվի Սյունիքի անհնազանդ բոլոր համայնքապետերին էլ չեզոքացնել, բոլորին գցել բանտերը, բայց միթե դրանից փոխվում է այս իշխանության բնույթը, հանցանքի ծանրությունը եւ նրանց կատարած մեծ ոճիրը: Ինչ էլ անեն, իրենք մնում են Արցախի 75 տոկոսը թուրքին հանձնած, տաս հազար զոհ, նույնքան վիրավոր տված կապիտուլանտ, ազգակործան պատուհասները:

Անի Սահակյան

դիտվել է 1589 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am