Ալի Հասանովն ամոթանք է տալիս համանախագահներին
Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը դժգոհել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից, ասելով, որ նրանց գործունեությունն արդեն 20 տարի է ոչ մի արդյունքի չի հանգեցնում: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ մեջբերելով փոխվարչապետի խոսքերը: «Նրանք պետք է ամաչեն այն հանգամանքից, որ 20 տարի է այցելում են տարածաշրջան, սակայն այսքան ժամանակ ոչ մի արդյունքի չեն կարողացել հասնել»,- նշել է փոխվարչապետը:
