Ինչ վիճակով են Արմեն Չարչյանին հիվանդանոցից տեղափոխել ՔԿՀ. փաստաբան (video)
Պաշտպանական կողմի գնահատմամբ՝ մեղադրանքի բնույթի ցուցմունք առկա չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, խոսելով վկաների ցուցմունքների մասին, ասաց «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Ինչ վերաբերում է պարոն Չարչյանի առողջական վիճակին, պաշտպանը նշեց, որ նա գտնվում է քրեակատարողական հիմնարկում։ «Երբ նրան տեղափոխում էին, համապատասխան տեղականք, ուղեգիր կար բժշկի կողմից տրված, որ նա ունի համապատասխան բժշկական հսկողության կարիք և այդ բժշկական հսկողությունը այս պահի դրությամբ փաստացի չի տրամադրվում»,- ասաց նա։
