«Հայաստան» դաշինքի առաջիկա օրերի քայլերի մասին (video)
Բացառում ենք, որ միայն ՀՅԴ-ն մտնի խորհրդարան։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։Նրա խոսքով՝ «Հայաստան» դաշինքը կկայացնի որոշում, որը կլինի ՍԴ-ի եզրակացությունից հետո։ «Եթե գանք եզրակացության, որ մանդատները վերցնելով՝ մեր պայքարին նոր ուժ ենք տալիս, օգտվելու ենք նաև խորհրդարանական ընդդիմության գործիքակազմից և հնարավորություններից։ Որոշման հիմքում դրված է լինելու մեր պայքարի հաջողության տրամաբանությունը»,-ասաց նա։
