Յոհաննես Հանը կայցելի Թուրքիա
Թուրքական «Միլլիեթ» պարբերականը հայտնում է,որ Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը կայցելի Թուրքիա: Թուրքիայում Եվրամիության գրասենյակից հայտնել են, որ այցը տեղի կունենա հուլիսի 6-ին: ԵՄ հանձնակատարի այցը հատկապես կարևորվում է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցի քննարկման տեսանկյունից: Վերջին անգամ Հանը Թուրքիա էր այցելել 2016 թվականի սեպտեմբերին:
