Նիկոլ Փաշինյանը գերիների հաշվին առեւտուր է արել Ալիեւի հետ

Անցած շաբաթ օրը հայ ռազմագերիների15 հոգանոց խումբ վերադարձավ կրկին ականապատ դաշտերի քարտեզների դիմաց. այս անգամ հայկական կողմը Բաքվին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզները: Ինչ խոսք, բոլորիս համար ուրախալի լուր է մեր հայրենակիցների վերադարձը, և իշխանությունը պետք է ամեն ինչ անի, որ Բաքվի բանտերում պահվող մեր մյուս գերիներն էլ օր առաջ վերադառնան հայրենիք: Սակայն գերիների այս խմբի վերադարձի փաստը բուռն քննարկումների դաշտ է բացել: Մի քանի օր է քննարկում են գերիների արտաքին տեսքը, տրամադրությունը եւ շատերի մոտ կասկած է հարուցել այն, որ վերադարձած գերիներն անհոգ տեսք ունեին և խոսում էին ծամոն ծամելով, ձեռքի հետ էլ փաշինյանական լեկսիկոնով կոչ էին անում մեզ «դուխով» լինել: Կարծիքներ հնչեցին, թե գործ ունենք նախապես ծրագրված առեւտրի հետ եւ որ այդ տղաները պատերազմի ավարտից հետո պատահական չեն հայտնվել Խծաբերդում, պատահաբար գերի չեն ընկել, նրանց Հայաստանից են ուղարկել, որ հետո Ադրբեջանին հանձնեն արժեքավոր քարտեզները: Մասնագետները փաստեցին, որ սա երկկողմանի հանցագործություն է, որը փորձ է արվում քողարկել մարդասիրական ֆոնի տակ: Խնդիրն այն է, որ ականապատ դաշտերի քարտեզները համարվում են պետական գաղտնիք եւ դրանք հրապարակայնացնելը, առավել եւս թշնամուն հանձնելը պետական դավաճանություն է՝ քրեական օրենսգրքով հստակ նկարագրված: Թշնամական երկրին պաշտոնապես փոխանցվել է պետական հույժ կարեւոր գաղտնիք հանդիսացող ռազմական բնույթի տեղեկություններ: Եւ սրա համար մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկեն:
Եվ մի կողմ դնենք կեղծ մարդասիրական մղումները, թե, իբր, մեկ մարդու կյանքն ամեն ինչից թանկ է։ Մեկ մարդու կյանքն արժե ընդամենը մեկ մարդու կյանք, իսկ քարտեզների տրամադրումը թշնամուն վտանգում է տասնյակ հազարավոր մարդկանց կյանք։ Քանզի Ադրբեջանը Ակնայում, Զանգելանում մոտ ապագայում կարող է հսկա ռազմաբազաներ դնել ՝ Ստեփանակերտից, Սյունիքից մի քանի կմ հեռավորության վրա, իսկ եթե որեւէ մեկը սրա հետեւանքները չի ուզում պատկերացնել, դա իր գործն է:

Մյուս կողմից՝ հանցագործության երկրորդ կողմը իրականացրել են Ադրբեջանի նախագահը եւ այդ երկրի իշխանությունները, որոնք զբաղվել են մարդավաճառությամբ՝ թրաֆիկինգով: Ինչպես հայտնի է պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ Ադրբեջանում ռազմագերիներ չկան, ռազմագերիների հարցը լուծված է, որ Ադրբեջանը բոլոր ռազմագերիներին եւ մնացածին հանձնել է: Եթե նրանք սա ներկայացնում են որպես գերիների վերադարձ, ապա ուր մնաց նրանց նախորդ հայտարարությունը:
Եթե ռազմագերիների հարցը լուծված է, բայց հիմա մարդ են փոխանցում, ուրեմն պետք է հասկանալ՝ ինչի՞ համար: Այսինքն, ըստ ադրբեջանական տեսակետի, խոսքը վերաբերում է ոչ թե ռազմագերուն, այլ կոնկրետ մարդուն: Իսկ կոնկրետ մարդուն կոնկրետ պայմանով, պատճառով հանձնել ինչ-որ մի կողմի, դրա համար ունենալ շահադիտական, շահագրգիռ մոտիվներ, սովորական թրաֆիկինգ է: Նշանակում է մարդավաճառությամբ են զբաղվել եւ պետք է միջազգային կառույցների գնահատանքին արժանանան:

Անի Սահակյան

դիտվել է 341 անգամ
Լրահոս
Վրեքդ խոսակցությու՞ն ա էկել, ի՞նչ ա էղել․ սուտը դուք եք ասում. Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Ստորացվածի անբարոյականություն է․ Աղվան Վարդանյանի սուր խոսքն՝ ուղղված ՔՊ-ին (video) Այսօր տեղի կունենա սարսափելին, որը հավասար է 37-ին Վաղարշապատում խեղդամահ անելուն․ Գեղամ Մանուկյան (video) Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ տալ ՀԱԵ-ի նկատմամբ թշնամական գործողություններին Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին Դե լսե՛ք՝ ժողովուրդը ձեր մասին մեզ ինչ է ասում, գիտե՞ք՝ ինչ են պահանջում մեզնից ձեզ համար. Խամոյան (video) Այսօր՝ ժամը 15:00-ից, «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին #ՈՒՂԻՂ․ «Միշուստինը Փաշինյանին զգուշացրել է․․․ հայ ժողովրդին խաբում են ու․․․»․ Հայկ Այվազյան (video) Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կոչ է անում հարգել Սահմանադրությամբ երաշխավորված ՀԱԵ ինքնավարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am