Փաշինյանի երկակի խաղը. Արմեն Գրիգորյանը կհեռանա՞

Գաղտնիք չէ, որ պատերազմից հետո արևմուտքը Հայաստանի գործընթացներից դուրս է մղված: Հայաստանում գործընթացները ենթարկվում են Ռուսաստանին, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ դարձել է Պուտինի հլու կամակատարը: Եւ ինչքան շատ է ինքը ստրկանում Պուտինի առջեւ ու տառացի կատարում նրա բոլոր ցանկություն-պահանջներն, այնքան ներիշխանական տիրույթում կազմակերպում է շոուներ՝ փորձագիտական, պատգամավորական մակարդակով հակառուսական հայտարարություններ են անում, իբր ցույց տալիս, որ Փաշինյանը Թուրքիայի ստրուկը չէ: Եւ, ահա, Հայաստանը համաձայնություն է տվել Գեղարքունիքի հատվածում ռուս սահմանապահների տեղակայման հարցին, բայց պետության բարձրաստիճան պաշտոնյաներ ամոթանք են թալիս ՀԱՊԿ-ին, զսպվածության կոչ անում: Հիշեցնենք, որ ՌԴ-ն ՀԱՊԿ-ում առանցքային դերակատար է:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ` իր մտահոգությունը հայտնելով նրա` վերջին հայտարարության որոշ ձևակերպումների և գնահատականների կապակցությամբ: Հիշեցնենք, որ օրերս Զասը հայտարարել էր, թե ՀԱՊԿ-ը չի պատրաստվում միջամտել Սյունիքի միջադեպին, քանի որ այն սահմանային սովորական միջադեպ է եւ չկա ռազմական ագրեսիա:
Անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնում են, որ Արմեն Գրիգորյանը համոզմունք է հայտնել, որ ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ, քանզի արդեն տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանի զինծառայողները չեն լքում Հայաստանի սուվերեն տարածքը:
Արմեն Գրիգորյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ ՀԱՊԿ քարտուղարության մակարդակով կատարվող ձևակերպումների հարցում անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն՝ իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված կառուցողական ջանքերը հարվածի տակ չդնելու համար:

ՀԱՊԿ ղեկավարին զսպվածության կոչ անելուց առաջ, իհարկե, լավ կլիներ զսպվեր եւ լրջանար նախեւառաջ մեր իշխանությունը: Եթե Սյունիքի ներխուժումը սահմանային միջադեպ չէ եւ ԱԽ քարտուղարը խոստովանում է, որ մեր երկրի սուվերեն տարածքում են, ապա ինչն է խանգարում դուրս վռնդել, կամ գերեվարել մեր սուվերեն տարածքում: Կամ եթե սահմանային միջադեպ չէ, ապա ինչու է Հայաստանը այս կառույցին դիմել ոչ թե չորրորդ կետով, որը ռազմական աջակցություն է ենթադրում, այլ երկրորդ կետով, որն ընդամենը խորհրդակցական կարծիք է նշանակում:
Հիմա կառույցում քննարկել են եւ թերեւս ելնելով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից, որ Սյունիքում չկան կրակոցեր, չեն եղել զոհեր, որ ինքը չի պատրաստվում Սեւ լճի 30 տոկոսի համար պատերազմ սկսել, ՀԱՊԿ-ն էլ որոշել է , որ եթե այս իրավիճակը մեղմ ասած մեզ ձեռք է տալիս, մենք էլ ռազմական աջակցության համար չենք դիմել, ընդամենն իր կարծիքն է հայտնել: Նկատենք, որ ԱԽ քարտուղարը բավականին կոշտ է իր ձեւակերպումներում եւ զսպվածության կոչ է անում կառույցի ղեկավարին: Միգուցե Նիկոլ Փաշինյանը որոշել է ազատվել Արմեն Գրիգորյանից եւ դրան գնում է այս ՝ ռազմավարական դաշնակցի հետ բաց առճակատման ճանապարհով:
ԱԳ նախարարի պաշտոնի հավակնորդ Ռուբեն Ռուբինյանը, ով ըստ մամուլի մերժվել է ռուսական կողմից, եւս միացել է հակառուսական տրամադրությունների գեներացմանը՝ փոխարենը խոսի պետության պարտավորությունների մասին: Նա ասել է, որ ՀԱՊԿ-ը ունի պարտականություններ. «ՀԱՊԿ-ն ունի գործիքակազմ կամ ՀԱՊԿ-ն ունի պարտավորություն արձագանքել ոչ միայն ուղիղ ագրեսիային կամ այսպես ասած ռազմական գործողություններին, այլ նաև ՀԱՊԿ անդամի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անվտանգությանը առկա սպառնալիքի դեպքում: Կարծում եմ՝ ոչ ոք չի կարող վիճել, որ այն իրավիճակը, որը տիրում է մեր սահմաններին, 100 տոկոսով համապատասխանում է 2-րդ հոդվածին»: Կրկնենք՝ այս մարդիկ թերեւս չեն լսել Փաշինյանին այն հայտարարությունը, որ ամեն ինչ նորմալ է եւ ինքը չի պատրաստվում Սեւ լճի 30 տոկոսի համար պատերազմ սկսել:

Անի Սահակյան

դիտվել է 5303 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am