Նիկոլ, նայիր քարը գլխիդ չտաս

Սահմանադրության օրվա առթիվ պետական պարգեւների են արժանացրել մի շարք պաշտոնյաների, որոնք առավելապես հայտնի են Սահմանադրությունը բռնաբարելով:
Այսպիսով՝ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում։ Սարգիս Հովհաննիսյանը մեկ բանով է հայտնի՝ ցուցարարին քացու տակ գցելով։ Այդ մասը տեսագրվել էր․ հրապարակվեց մամուլում, ԱԱԾ-ն արձագանքել էր, թե տեսանյութը կուսումնասիրեն և քայլեր կձեռնարկեն։ Եւ ձեռնարկեցին՝ նրան շնորհելով գեներալի կոչում:
Դասային աստիճանների բարձրացումներ են ստացել գլխավոր դատախազի երեք տեղակալները։ Արդադադառոթյան երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճաններ են շնորհվել գլխավոր դատախազի տեղակալներ Գևորգ Բաղդասարյանին, Արմեն Աֆանդյանին և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանին։
Գևորգ Բաղդասարյանը Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազն էր: Նա ատամներով պաշտպանում էր սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման հակասահմանադրական գործը։ Հիշեցնենք, որ այդ գործը ճանաչվեց հակասահմանադրական՝ անգամ Նիկոլ Փաշինյանի փոխած ՍԴ-ում։ Գործը քննելու ընթացքում Գևորգ Բաղդասարյանին նկատել էին Ծաղկաձորի ռեստորաններից մեկում, որտեղ նա բավականին երկար զրուցելիս է եղել ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հետ: Հիշեցնենք, որ Գևորգ Բաղդասարյանը ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ էր։ Հայտնի սահմանադրական կարգի իբր տապալման գործը բացելու ժամանակ նա նշանակվեց մեղադրող դատախազ և ստացավ պաշտոնի բարձրացում՝ նշանակվեց Երևան քաղաքի դատախազ։ Իսկ 2020թ․ նշանակվեց գլխավոր դատախազի տեղակալ՝ հայտնի քրեական գործը պաշտպանելու արդյունքում։
Արմեն Աֆանդյանը մինչ տեղակալ նշանակվելը զբաղեցնում էր Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն պետի պաշտոնը։ Մամուլի տեղեկություններով՝ Աֆանդյանը Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մտերիմ ընկերն է։
Սրբուհի Գալյանը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացն է համակարգում, դրանով մեծ օգնություն ցուցաբերելով իշխանություններին: Իրավապահ համակարգում սակայն տարակուսած են, թե ինչպես կարող է գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ նշանակված Սրբուհի Գալյանը զբաղվել նախկին պաշտոնյաների հարցերով: Մասնավորապես, Գալյանի ամուսինը եղել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության նախկին ղեկավար, նախկին ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանի թիկնազորի անդամներից մեկը, իսկ սկեսրայրը՝ Հովսեփյանի վարորդը:
Ուշագրավ է, որ Գալյանն անձամբ խուսափում է հայտնել թե ինչպես են գոյացել ամուսնու պատկառելի դրամական միջոցներն ու ունեցվածքը։ Նրա ամուսինը 1 տարում 323 մլն դրամ արժողությամբ 2 բնակարանի համասեփականատեր է դարձել: Գույքի ձեռք բերման օրինականությունը քննարկման առարկա չի դարձել:
Սրբուհի Գալյանի անունն այդ պաշտոնում շրջանառվեց բավականին հնչեղ կերպով, երբ պարզ դարձավ, որ պատերազմի օրերին 10 մլն դրամ արժողությամբ ավտոմեքենա է նրա համար ձեռք բերվել՝ ծառայողական նպատակով: 50 մլն դրամ էլ տվել էին, որ առանձին նստավայր ունենա։

Գեներալ-մայորի զինվորական կոչումներով պարգեւատրվել են նաեւ Ոստիկանապետ Վահե Ղազարյանն ու ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը, ինչպես նաեւ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը:
Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր ոստիկանապետը պարգևը վաստակել է, քանի որ 8 ամիս է նա հազարավոր ոստիկանական գնդերով ապահովում է Փաշինյանի տեղաշարժը, մինչդեռ Հայաստանում հանցավորության մակարդակը խիստ անհանգստացնող է: Աբազյանն էլ Փաշինյանի գաղտնի գործարքների բանագնացն է, պատերազմից հետո մի քանի գաղտնի հանդիպում է ունեցել Ադրբեջանի գործըներոջ հետ, նա մատը մատին չի խփում նաեւ Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանցիների հարցով:

Այս պարգեւատրումերի շքերթը հիշեցնում է անցած տարվա հուլիսյան պատերազմից հետո պարգեւատրումների տեղատարափը, երբ Նիկոլ Փաշինյանը ում հասավ կոչում շնորհեց, մոտավորապես 7 տասնյակ մարդու, ինչը փորձագիտական շրջանակների կողմից գնահատվեց իբրեւ Ադրբեջանին ուղղված սադրանք: Հիշեցնենք, որ պարգեւատրվողների թվում էին Տիրան Խաչատրյանը, Օնիկ Գասպարյանը, Գրիգորի Խաչատուրովը եւ այլք: Կյանքը ցույց տվեց, որ իր կողմից պարգեւատրվածներից շատերը հետագայում գերադասեցին պետության եւ պետականության շահը եւ իբրեւ քար կախվեցին Փաշինյանի գլխին: Հիմա, գրեթե նույն վիճակն է ու չկա երաշխիք, որ այսօրվա պարգեւատրվածները վաղը քար չեն դառնալու Փաշինյանի գլխին իջնող:

Անի Սահակյան

դիտվել է 3300 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am