Արմավիրում 8-ոտանի, 3-աչքանի գառնուկ է ծնվել (լուսանկարներ)
Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տարօրինակ գառնուկ է ծնվել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Երկար տարիներ անասնապահությամբ զբաղվող 35-ամյա Զոհրաբ Խուդոյանը հայտնաբերել է, որ այսօր՝ հունիսի 19-ին, լույս աշխարհ եկած գառնուկն ունի 8 ոտք, 2 պոչ եւ 3 աչք:
Գյուղում առաջին անգամ է նման դեպք գրանցվում, եւ բնակիչները չեն կարողանում հասկանալ՝ ինչու: Գառնուկն արդեն սատկել է:
