Ֆրանսիայի կառավարությունը հրաժարական է տվել
TASS գործակալությունը՝ հղում անելով Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրությանը հայտնում է,որ Ֆրանսիայում կիրակի կայացած խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլից հետո երկրի կառավարությունը հրաժարական է տվել: Հանրապետական ավանդույթի համաձայն՝ ընտրություններից հետո վարչապետ Էդուար Ֆիլիպը հրաժարականի դիմում է ներկայացրել երկրի նախագահին, ով ընդունել է այն։ Ֆրանսիայի նոր կառավարության կազմը կհրապարակվի վաղը։
