Սիրիայում կոալիցիայի ավիահարվածը 12 խաղաղ բնակչի կյանք է խլել
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերը երկուշաբթի հարձակվել են Իրաքի հետ սահմանին մոտ գտնվող Թել-Շաեր բնակավայրի վրա (Էլ-Հասակա նահանգ)։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ Հաղորդվում է, որ ավիահարձակման զոհն է դարձել 12 մարդ՝ մեկ ընտանիքից։ Կոալիցիայի հարձակումների հետևանքով մեկ ամսից պակաս ժամանակում հարևան Ռաքքա և Դեր Զոր նահանգներում զոհվել է ավելի քան 200 խաղաղ բնակիչ։
