ԵՄ-ն չի պատրաստվում բանակցությունների նոր գլուխ բացել Թուրքիայի հետ
BBC-ի թուրքական ծառայությանն ասել է ԵՄ անանուն աղբյուրը հայտնում է,որ Եվրամիությունը ներկայիս պայմաններում չի պատրաստվում Թուրքիայի հետ բանակցությունների նոր գլուխ բացել: «Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները պաշտոնապես սառեցված չեն, սակայն դրանցում առաջընթաց գրանցելու համար անհրաժեշտ է, որ Թուրքիան վերանայի դիրքորոշումը մարդու իրավունքների ու օրենքի գերակայության հարցերում:Նոր գլուխների բացումը կախված է այն քայլերից, որը կձեռնարկի Թուրքիան: Բանակցություններում առաջընթացը ևս կախված է Թուրքիայից և պայմանավորված է մի խումբ հարցերով, ինչպիսիք են օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, հիմնարար իրավունքները»,- ասել է աղբյուրը: Եվրամիության և Թուրքիայի բանակցություններում նախանշված են 35 գլուխներ:
