Նիկոլ Փաշինյան-Ալիև գաղտնի պայմանավորվածությո՞ւն․ քարտեզներ՝ գերիների դիմաց

2020 թվականի նոյեմբերի 9-ի տխրահռչակ թղթի 8-րդ կետում հստակ արձանագրված է բոլոր գերիների վերադարձի պահանջը՝ առանց որևէ նախապայմանի։ «Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»,- բառացիորեն հենց այսպես էլ գրված է նշված փաստաթղթում։

Անցած 8 ամիսները ցույց տվեցին, որ եռակողմ պայմանագրի այդ կետը Ադրբեջանը պարզապես չի կատարում։ Միջանկյալ նշենք, որ Հայաստանը նույն կետով ստանձնած պարտավորությունը կատարել է վաղուց։ Մեր երկրում ադրբեջանցի ռազմագերիներ այլևս չկան։ Պատերազմի ավարտից անմիջապես հետո անգամ նախկինում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտները վերադարձվեցին։
Մինչդեռ ադրբեջանական կողմը հայ ռազմագերիների հերթական խմբաքանակին վերադարձնելու դիմաց Հայաստանի իշխանություններին ստիպում է որևէ կարևոր, ռազմավարական նշանակության տարածքի ականապատման մասին քարտեզ հանձնել իրեն։ Ընդ որում, ականապատ տարածքների քարտեզների մասին որևէ խոսք ո՛չ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, ո՛չ էլ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանագրում չկա։ Այդ քարտեզները հանձնելու պարտավորություն Հայաստանը չի ստանձնել, փոխարենը Ադրբեջանը ստանձնել է գերիներին վերադարձնելու կոնկրետ պարտավորություն։

Անհասկանալի է, թե եռակողմ պայմանագրի որ կետերի շրջանակում ենք մենք բոլոր ականապատ տարածքների քարտեզները տալիս Ադրբեջանին, ընդ որում դրանց դիմաց չենք կարողանում ետ ստանալ մեր բոլոր գերիներին։ Հիշեցնենք, որ նրանցից 14-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում դատում են որպես ահաբեկիչների։ Մեր տղաներին սպառնում է 14-20 տարվա ազատազրկում։
Փաստորեն, ականապատ տարածքների քարտեզների հանձնումը Ալիևի հավելյալ պահանջն է, որը Նիկոլ Փաշինյանը անվերապահորեն կատարում է։ Եթե այդ քարտեզներն հանձնվեին առանց գերիների, դա կդիտվեր բացարձակ դավաճանություն, իսկ գերիներ քարտեզների դիմաց այս տարբերակը կարծես թե բավարարում է և Ալիևին և Նիկոլ Փաշինյանին։
Հատկանշական է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ականապատ տարածքների քարտեզների հարցը բարձրացրել է գրեթե բոլոր միջազգային ատյաններում, որովհետև առանց այդ քարտեզների՝ Ադրբեջանն, ըստ էության, չի կարողանալու լիարժեք օգտագործել այդ տարածքները։ Նրանք ականազերծման աշխատանքների դիմաց տասնյակ տարիներ և միլոնավոր դոլարներ պետք է ծախսեն։
Նախօրեին 15 հայ գերիների վերադարձի դիմաց Ադրբեջանին է հանձնվել Վարանդայի և Կովսականի կամ, ինչպես ադրբեջանական կողմն է ասում, Ֆիզուլիի և Զանգելանի ականապատ քարտեզները։ Մինչ այդ հանձնվել էր Ջրականի՝ Ջեբրաիլի քարտեզները՝ նույն քանակով գերիների դիմաց։
Ընդ որում ականապատ քարտեզները համարվում են ՀՀ զինված ուժերի կողմից տնօրինվող պետական գաղտնիք։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը մեր պետական գաղտնիքները փոխանցում է թշնամուն՝ դա քողարկելով գերիների վերադարձի շղարշով։ Իսկ որտե՞ղ է դիվանագիտությունը, որտեղ է միջազգային ատյաններում բարձրացված աղմուկը։ Ընդհանրապես ի՞նչ են արել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, որ Ադրբեջանի նկատմամբ գերիներին չվերադարձնելու համար ճնշումներ սկսվեն։ Իսկ միգուցե մենք գործ ունենք Նիկոլ Փաշինյան-Ալիև հերթական գաղտնի պայմանավորվածության հե՞տ։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 2689 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am