Աբսուրդային որոշումներ՝ հանուն դավաճանության

 Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ՝ դադարեցվել է Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության վարչության գործունեությունը։

Որոշման տեքստը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում։ Որոշման կից որևէ պաշտոնական հիմնավորում ներկայացված չէ, այն դեպքում, երբ նման որոշման կայացումն առնվազն աբսուրդային է։ Նույն որոշմամբ՝ ուժը կորցրած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի՝ «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 740-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության 33-րդ կետի 4-րդ ենթակետը: Այսինքն՝ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներից դուրս է գալիս սեյսմիկ պաշտպանության վարչությունը։

Արձագանքելով տարաբնույթ մեկնաբանություններին՝ ԱԻՆ-ը պարզաբանում է ներկայացրել։ «Հաշվի առնելով «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ-ի գործառույթները՝ մասնավորապես հարաբերությունները տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, դիտացանցի աշխատանքների կարևորությունը, ինչպես նաև մասնագիտական այլ գործառույթներ, կառավարությունն առավել նպատակահարմար է համարել, որ Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության վարչությունը կշարունակի գործել նախկին կարգավիճակով՝ որպես ՊՈԱԿ»,- ասված է պարզաբանմամ մեջ։

Մինչ այդ՝ դեռևս հունիսի 24-ին, կառավարությունը որոշել է դադարեցնել «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման գործընթացը: Անհասկանալի է, թե ինչու է նախարարության կառուցվածքում ընդգրկված այս կարևորագույն ստորաբաժանումը վերածվում ՊՈԱԿ-ի։ Կամ ինչու իրականացվող քայլերի տրամաբանությունը, եթե այդպիսիք կան, հստակ չեն ներկայացվում հանրությանը։ Ի վերջո, ինչո՞ւ է որոշվել ԱԻ նախարարության կարևորագույն վարչությունը փակել, դրա փոխարեն չլուծարել միանման գործառույթներ իրականացնող ՊՈԱԿ-ը։ Անգամ անհուսալի տգետը կարող է փաստել, որ Հայաստանի նման բարձր ռիսկի սեյսմիկ գոտում գտնվող երկրում, սեյսմիկ անվտանգության բարձրացումը պետական քաղաքականության ռազմավարական ուղղություններից պետք է լինի։ Կարելի է փաստել, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է լուծարել արտակարգ իրավիճակների նախարարության ամենաբովանդակային վարչությունը։

Երևի ավերիչ և մահաբեր պատերազմից հետո պողպատե մանդատ ստացած Փաշինյանի սիրտը հիմա էլ երկարաշարժ է ուզում։ Նույն թեթևությամբ ու տգիտությամբ Նիկոլ Փաշինյանը լուծարեց նաև «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ ինստիտուտը՝ պատերազմից ընդամենը մի քանի ամիս առաջ՝ 2020 թվականի ապրիլին։ Սա մասնագիտական և գիտական այն կառույցն էր, որի կանոնադրական գործառույթն էր՝ զբաղվել քարտեզագրման, տեղորոշման և ըստ անհրաժեշտության նաև սահմանազատման աշխատանքներով։ 2011 թվականի դեկտեմբերին ստեղծված այս կառույցը, զբաղվել է պետական նշանակության գործառույթների իրականացմամբ։ Թերևս, Նիկոլ Փաշինյանը վաղօրոք էր ամեն ինչ պլանավորել։ Հավանաբար նրա դավաճանական ծրագրի կարևոր կետերից են եղել նոյեմբերի 9-ի կապիտուլացիայի ակտի ստորագրումը և դրան հաջորդող սահմանազատումը՝ GPS-ով հայ-ադրբեջանական սահմանների որոշման գործընթացը, որի հետևանքով Հայաստանը թշնամուն է հանձնում ռազմավարական նշանակության բարձունքներ, գյուղեր, մարդիկ, իրենց տները վառելով, տարածքներ են հանձնում ադրբեջանցիներին։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 2651 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am