Դդմադիկտատուրա. սորոսաթուրքական երկրաքանդների արշավանքը

Վերջապետն այն օրը օրենք տրորողների մոտ էր գնացել: Դատախազության շենքում նստող ինչ-որ անհասկանալի՝ ճերմակ վերնաշապիկներով, բայց սև բովանդակությամբ, չգիտես՝ ինչու հարկատուների վճարած միջոցների հաշվին ահռելիագույն «աշխատավարձ» ստացող ձրիակերների մի կույտ կա: Հենց դրանց մոտ էլ գնացել էր նիկոլը: Դե՝ նմանը, ինչպես հայտնի է, նմանին է ձգում:

Դա այնտեղ ինչ-որ երկարաշունչ ճառ էր արտասանել, իր կոշիկը լպստող անարժան կամակատարներին (չէ, բայց սյուր է. որքան պիտի որևէ մեկը ոչնչություն լինի մարդկային տեսանկյունից, որ կամակատարի կամակատար լինի) շնորհավորել էր մանկլավիկության օրվա առթիվ: Ինչ-որ դիկտատուրայից էր խոսել: Թե բա՝ «օրենքի դիկտատուրա»:

Ուրեմն, մեկը, ով հանցագործություն կատարելով զավթել էր ՀՀ պետական իշխանությունը, ով խորացնելով կատարված պետական հանցագործությունը այլևայլ լուրջ օրինախախտումներ է արել, ով ըստ էության տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ով, ի վերջո, այժմ պետք է առնվազն մեղադրյալի կարգավիճակ ունենար՝ պետական դավաճանության հոդվածով… խոսում է «օրենքի դիկտատուրայից»:

Օրենքից է խոսում օրինազանց, օրենքների վրա թքած ունեցող, խամաճիկ-խեղկատակը:

Թե բա՝ «դիկտատուրա»: Ինքն էլ, ուրեմն՝ «դիկտատորն» է: Դրան սազական միակ դիկտատորական տեսքը ծաղրանկարայինն է: Այն, որ հանճարեղ Չապլինը անցյալ դարի մի իրական դիկտատորի կինոլեզվով ծաղրել էր:

Մեր դեպքում կարելի է կիրառել, օրինակ, «Դդմադիկտատուրա» բնորոշումը:

Խնդրեմ, հիացեք. eրեկ վերջապետն իր աշխատակազմի ղեկավար նշանակեց նախկին ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանին: Սույնը հանրությանը հայտնի է կրթության և գիտության ոլորտում անցած 2-3 տարիներին գործած ավերներով և այլանդակություններով, սորոսա-թուրքական հանձնարարականներով կրթական համակարգում իրականացրած բովանդակային ձևախեղումներով: Մինչև վերջերս էլ վերջապետի խորհրդականն էր: Նրան, ինչպես հայտնի է, հանրության գիտակից հատվածը բնորոշում է որպես մի հայտնի բոստանային կուլտուրա:

Նախքան այս, նշված պաշտոնն զբաղեցնում էր մեկ այլ կարկառուն սորոսական՝ Արսեն Թորոսյանը: Նրան էլ վերջապետը իր աշխատակազմի ղեկավար էր նշանակել այս տարվա հունվարի կեսերին՝ առողջապահության նախարարի պաշտոնում հայ ժողովրդի ու Հայաստանի դեմ պայքարում արձանագրած անկրկնելի նվաճումների համար: Կատակ բան չէ, ի վերջո, համաճարակային անկառավարելի վիճակ ստեղծելն ու ավելի քան 5000 մարդ սպանելը: Նման ձեռքբերումների համար Արսեն Թորոսյանն, իհարկե, անգամ արժանի է հերոսի կոչման, հասկանալի է՝ իր ներկայացրած իշխանությանը հոգեհարազատ արևելյան կամ արևմտյան հարևան երկրներից մեկում:

Ինչևէ, Թորոսյանին վարչապետի աշխատակազմից էլ հանեցին: Թե նրան ի՞նչ կնշանակեն, սատանան գիտե, ավելի ճիշտ՝ վերջապետը:

Էականը տվյալ դեպքում այն է, որ կառավարության աշխատանքի կազմակերպման տեսանկյունից կարևորագույն օղակում մի սորոսականին փոխարինել է մեկ այլ կարկառուն սորոսական՝ ի դեմս կրթության երբևէ եղած վատագույն նախարարի, որն ի լրումն, էթնիկ ատելություն է տածում Հայ Առաքելական եկեղեցու և հայ հոգևորականների նկատմամբ:

Ամեն դեպքում, այդ նշանակումը նշանակում է, որ սորոսաթուրքական մոնղոլոիդների արշավանքը Հայաստանի մնացորդների վրա շարունակվում է, սորոսաթուրքական շրջանակները շարունակում են առանցքային դերակատարություն ունենալ նիկոլի հակահայ ու արյունարբու ռեժիմի իշխանական բուրգում:

Ի դեպ, նիկոլական ռեժիմի համար բնութագրական է, որ այս կես տարվա մեջ սա արդեն երրորդ շնչավորն է, որը պետք է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոն զբաղեցնի:

Կեղծ պապիկների գծով իսկական մասնագետ «Դիջեյին» հունվարին փոխարինեց «դոկտոր մահը», հիմա էլ՝ դե իմացաք: Մեծ հաշվով, դա նաև կադրային սովի նշան է: Ի վերջո, որևէ մարդ որքան պետք է ընկած լինի, որ համաձայնի Արցախը թուրքին ծախածի հետ գործ ունենալ:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 857 անգամ
Լրահոս
Յուրաքանչյուր հերթական զիջումից առաջ ոչ թե երախտագիտության կեցվածք, այլ ծայրահեղ ցինիզմ Պետության հաշվին հերթական պայմանագրերն են կնքվել՝ առանց մրցույթի․ «Փաստինֆո» Բա մինչ այդ ո՞վ էր վերահսկում։ Ո՞վ է պատասխանատու, որ վերահսկողությունը ժամանակին չի իրականացվել Ռուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրել Այս դեպքը ոչ այլ ինչ է, քան Հայաստանում հանրային առողջապահության ոլորտի լիակատար ձախողում․ Լուսինե Յաղջյան Իսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի» Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներ Թանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու Ալիևը Ազատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ Դանիելյան Նախ հայաթափեցին Արցախը, հիմա ջնջում են հայկական հետքը Հարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ» Վեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունը Արման Բաբաջանյանի գույքի և եկամուտների օրինականությունն ուսումնասիրվո՞ւմ է դատախազությունում Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հորդորը Թրամփի քայլերից հետո Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը Մայր Աթոռը ՀՀ իշխանություններից պահանջում է քայլեր ձեռնարկել Արցախի ժառանգության պաշտպանության համար Թրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասին Լուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մաս Ես գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո Ռուֆի Թուրքիայի ԱԳ կայցելի Ադրբեջան. ինչ հարցեր են օրակարգում Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ Իրանի միջուկային քաղաքականությունը մնում է հստակ և անփոփոխ. Իրանի ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am