Նիկոլ, գլուխդ կոտրվի ու մնաս Ալիեւի բժշկի հույսին

Նիկոլ Փաշինյանը խորքային ատելություն ունի կրթված մարդու, ինտելեկտի եւ, առհասարակ, կայացած մարդկանց, պրոֆեսիոնալների, իրենց գործի գիտակների նկատմամբ:
Սա ինչ-որ առումով կարելի է հասկանալ, գենետիկ տգետների, անկիրթների, չկայացածների, ոչ մի գործում հաջողության չհասած մարդու կոմպլեքս է: Այդպիսին է իշխանական ողջ թիմը, եւ, թերեւս, սրա հետեւանքն է, որ երեք տարում մարտնչող տգիտությանը պարտվեցին Հայաստանի կայացած գրեթե բոլոր ոլորտները:
Սա հատուկ ծրագիր է՝ ոչնչացնել, քանդել, ավերել ամենը, քանի որ, ինչպես խոզին չի կարելի մաքուր խալու վրա կանգնացնել, նա միեւնույն է գլորվելու է իր ցեխի մեջ, այնպես էլ սրանք միջավայրը <<հարմարեցրեցին>> իրենց տեսակին, իրենց արժեհամակարգին: Նա սրանով է կերակրել ու շարունակում է կերակրել նաեւ իր նմանին, իր ընտրողին, իր աջակցին:
Այլեւս կասկած չկա, որ հստակ քայլերով, ծրագրված պայքար ու արշավ է սկսված բոլոր կայացածների դեմ՝ կլինեն նրանք ֆինանսապես հաջողակներ, թե իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ, բայց հաշվարկն այն է, որ այս խավի դեմ պայքարով Նիկոլ Փաշինյանն ինքն իր ընտրողի առջեւ արդարացնում է սեփական գոյությունը, ոչնչացնում, վարկաբեկում, <<մաքրում>> է իրեն շրջապատող ցանկացած առողջ, կայացած սեգմենտ, որպեսզի նրանց կողքին չերեւա, կոնտրաստի մեջ չմտնի իր խղճուկ, անլվա, փնթի էությունը, եւ իր տեսակը դառնա ուղենիշ, մարդիկ մտածեն, որ ճիշտը չկրթվելն է, դիլետանտությունն է ճիշտը, փնթի ու անլվա վիճակները:
Ինչպես տեսնում ենք վերջին շրջանում՝ Փաշինյանի թիրախը փոխվել է, նա հասկացավ, որ այլեւ հնարավոր չէ զանգվածներին կերակրել նախկին <<թալանչիներին>> պատժելու խոստումով, ոչ միայն նրա համար, որ ինքն այսօր պետության թիվ մեկ թալանչին է, այլ դրանք ընդամենը օդում կախած բամբասանքներ էին եւ երեք տարի անց այդպես էլ որեւէ թանալչու գործի հետ կապված դատարանի վճիռ չկայացվեց, դրանք մնացին կիսատ: Հիմա արշավ է սկսել պրոֆեսիոնալների դեմ: Իիզմիլյան ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի նկատմամբ հետապնդումն այս շրջանակներում է: Հայաստան դաշինքում, ըստ Փաշինյանի տրամաբանության, ցանկացածի նկատմամբ կարելի էր գործ հարուցել, բոլորը նախկին են, եւ ուրեմն՝ թալանչի, բայց ընտրվեց հեղինակավոր, հազարավոր կյանքեր փրկած բժիշկը, որին կալանավորել են մի ծիծաղելի ձայնագրության համար, ինչի մասին բազում անդրադարձեր ենք կատարել: Նույնը կարելի է ասել Աչաջուրի ԲԿ տնօրենի եւ, առհասրակ, մի շարք ԲԿ տնօրենների մասին, որոք հետընտրական Հայաստանում ենթարկվում են իշխանության հետապնդումներին եւ նվազագույնն ազատվում զբաղեցրած աշխատանքից:

Հիմա հերթը հայտնի միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանին է: Կառավարության որոշման հիման վրա Բժշկական համալսարանը պարտադրում է դուրս գալ այն շենքից, որտեղ արդեն երկար տարիներ է՝ գործում է Համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկան։ Հայտնի բժիշկը Facebook-ի իր էջում մեկնաբանել է այն տեղեկությունները, որոնք արդեն 2 օր է՝ պտտվում են համացանցում և ԶԼՄ-ներում։
Նշենք, որ մեծ աղմուկ էր բարձրացել այն բանից հետո, երբ լուրեր շրջանառվեցին, թե հայտնի բժիշկ Արտավազդ Սահակյանին ստիպում են լքել իր հիմնադրած կլինիկան։ Սահակյանը տեսաուղերձ է հղել, որտեղ շեշտում է՝ ինքն աշխատանքից չի հեռացել, նման պահանջ չի էլ դրվել, փոխարենը ԵՊԲՀ ռեկտորի կողմից պահանջ է դրվել «ազատել այն տարածքը, որտեղ նա աշխատում է»։
Սահակյանի խոսքով՝ այս պահանջը բացարձակապես անհիմն է. անձնապես իր, իր անձնական կապերի և բժիշկների շնորհիվ ամբողջ բաժանմունքը հիմնովին վերանորոգվել է։

Ասվածը վկայում է, որ Նիկոլ Փաշինյանը գենետիկ ատելությամբ է լցված պրոֆեսիոնալների նկատմամբ, եւ նույնիսկ չի խնայում միջազգային մակարդակի մասնագետին՝ ինչպիսին Արտավազդ Սահակյանն է, ով թե առաջին, թե ապրիլյան, թե 44-օրյա պատերազմից հետո հազարավոր երիտասարդ կյանքեր է փրկել:
Հիմա, երբ ոչնչացնում ես կրթվածին ու պրոֆեսիոնալին, ում վրա է քո հույսը, մեզ այլ բան չի մնում, քան Նիկոլ Փաշինյանին բարեմաղթել՝ գլուխդ կոտրվի ու դու էլ մնաս քո եղբայր Ալիեւի հույսին:

Անի Սահակյան

դիտվել է 59650 անգամ
Լրահոս
Վրեքդ խոսակցությու՞ն ա էկել, ի՞նչ ա էղել․ սուտը դուք եք ասում. Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Ստորացվածի անբարոյականություն է․ Աղվան Վարդանյանի սուր խոսքն՝ ուղղված ՔՊ-ին (video) Այսօր տեղի կունենա սարսափելին, որը հավասար է 37-ին Վաղարշապատում խեղդամահ անելուն․ Գեղամ Մանուկյան (video) Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ տալ ՀԱԵ-ի նկատմամբ թշնամական գործողություններին Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին Դե լսե՛ք՝ ժողովուրդը ձեր մասին մեզ ինչ է ասում, գիտե՞ք՝ ինչ են պահանջում մեզնից ձեզ համար. Խամոյան (video) Այսօր՝ ժամը 15:00-ից, «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին #ՈՒՂԻՂ․ «Միշուստինը Փաշինյանին զգուշացրել է․․․ հայ ժողովրդին խաբում են ու․․․»․ Հայկ Այվազյան (video) Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կոչ է անում հարգել Սահմանադրությամբ երաշխավորված ՀԱԵ ինքնավարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am