Ժեխը կխժռի Նիկոլ Փաշինյանին

Մեծ գաղտնիք չենք բացահայտի, եթե ասենք, որ, հատկապես, պատերազմից հետո պետական համակարգը կազմաքանդված վիճակում է, չկա մի ոլորտ, որը բնականոն աշխատանքի մեջ է: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մինչ այդ էլ գլուխգործոցներով աչքի չէր ընկնում, բայց պատերազմը, կորոնավիրուսը եկան ապացուցելու, որ իշխանությունն իր կազմով պատրաստ չէ դիմագրավել պետության առջեւ ծառացած որեւէ մարտահրավերի: Այս իրավիճակում թվում էր, թե պողպատյա մանդատ ստացած Նիկոլ Փաշինյանն ընտրություններից պետական բարձր պաշտոններում նշանակումներ անելիս չի առաջնորդվի հեղափոխական սկզբունքով, այն է՝ ով իր հետ քայլել է, կնշանակվի պաշտոնի: Այլ կձեւավորի տեխնոկտաների կառավարությունը, որը երկիրը դուրս կբերի այս քաոսից, ճգնաժամից, երկրում չկա տնտեսություն, խոստացված ներդրումների բումի մասին պարզապես ծիծաղելի է խոսել, այդ մասին իրենց խոսել կարող են թույլ տալ միայն առաքիչի մակարդակի նախարարները, բանը հասել է նրան, որ արդեն ոռոգման ջրի հարց պետությունն ի վիճակի չէ լուծել, բայց վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի նշանակումները եւ այդ մասին մամուլի տեղեկությունները ցույց են տալիս, որ այս մարդը նոր կառավարությունը եւս ձեւավորելու է ազգակործան պատուհասներով: Իհարկե, միամիտ է կարծել, թե Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ երկիրը կարող է ծաղկել, բայց եթե առանցքային ոլորտներում պրոֆեսիոնալներ նշանակվեն, գոնե հույս կլինի, որ ինչ-որ բան լոկալ առումով կփոխվեր:
Եւ այսպես, օրերս Նիկոլ Փաշինյանը կառավարության աշխատակզմի ղեկավարի պաշտոնից ազատեց Արսեն Թորոսյանին ու նրա փոխարեն նշանակեց ԿԳՍՄ նախկին նախարար, այդ ոլորտը մինչեւ վերջին խազն ավերած Արայիկ Հարությունյանին: Պակաս ավերիչն էլ, իհարկե, Արսեն Թորոսյանը չէր, ով կորոնավիրուսի պայքարը ձախողեց մինչեւ վերջ, փոխարենը ծաղկեցրեց կնոջ բիզնեսը եւ պետպատվերի մեծ մասը ուղղորդեց կնոջ հիվանդանոց: Սուրեն Պապիկյանը, ով ասֆալտի միջոցով ըստ լուրերի դոլարային միլիոնատեր է դարձել, պետական բյուջեում իր վարուցանքն արդեն կանի փոխվարչապետի պաշտոնում, նրան կփոխարինի Շրջակա միջավայրի նախարար, կրկին քայլարած՝ Ռոմանոս Պետրոսյանը: Կրկին ըստ մամուլի տեղեկությունների՝ ԿԳՍՄ նախարար, ոլորտից տասնյակ կիլոմետրեր հեռու Վահրամ Դումանյանը կմնա իր պաշտոնում, փոփոխություն չի լինի նաեւ սոցապնախարարությունում, ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մկրտչյանը կնշանակվի նախարար: Ուժային կառույցներում եւս մեծ փոփոխություններ չեն սպասվում, համենայն դեպս իրենց միակ առաքելությունը կապիտուլանտի անվտանգությունը համարող ԱԱԾ պետն ու ոստիկանապետը չեն փոխվի: Էկոնոմիկայի առաքիչ նախարարը եւս կշարունակի իր աշխատանքը: Գործադիրի նախկին ներկայացուցիչ՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանը, ով լրագրողին հարվածելու, գույքը վնասելու պատճառով հրաժարական էր ներկայացրել, կգնա օրենսդիր: Պատգամավոր կդառնա նաեւ
Իշխանության դիժեյը՝ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատված Էդուարդ Աղաջանյանին եւս կտեսնենք խորհրդարանում:
Իսկ պաշտպանության նախարարի պաշտոնը Նիկոլ Փաշինյանը չի բացառվում վստահի տիկնոջ բունկերային գործընկերոջը՝ Սամվել Բաբայանին: Այնպես որ, ինչպես տեսնում եք իշխանության հայտնի դեմքերը կմնան իրենց պաշտոնում, միգուցե որոշ փոխատեղումներ լինեն, բայց գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում: Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը հաստատակամ է պետությունն ավերելու իր ծրագրում եւ իրեն պետք չեն պրոֆեսիոնալներ, կամ էլ նորմալ կադրերը մերժում են նրան՝ հասկանալով, որ դավաճանի հետ աշխատելը դավաճանություն է եւ այս մարդու միակ նպատակը Հայաստանի ավերումն է: Այնպես որ, բանական մարդիկ պետք է զինվեն համբերությամբ եւ սպասեն, թե երբ է հեղափոխական ժեխը խժռում իր բերած իշխանությանը, որովհետեւ կարելի է չկասկածել, որ երկրում մեծ հաշվով իրավիճակ չի փոխվելու, ավելի ճիշտ փոխվելու է միայն վատ իմաստով եւ Փաշինյանին ընտրողները հացի ու ջրի խնդրի առջեւ կանգնելու ժամանակ արդեն կհոշոտեն իրենց կուռքին:

Անի Սահակյան

դիտվել է 4872 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am