Փաշինյանի գաղտնի պայմանավորվածությունը.ինչ է նշանակում ՀԱՊԿ-ի պատասխանը

ՀԱՊԿ-ը վերջապես պատասխանել է Հայաստանի դիմումին եւ հայտարարել, որ Սյունիքում ստեղծված իրավիճակին ՀԱՊԿ-ը չի միջամտի:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին, երբ ադրբեջանցիները ներխուժեցին Սյունիքի եւ Գեղարքունիքի տարածք, փոխանակ իր ուժերով վերացներ խնդիրը, դիմեց ՀԱՊԿ-ին.
«Հայաստանի հարավում իրավիճակի սրումը Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ կապված «սահմանային միջադեպ է» և ՀԱՊԿ հավաքական պաշտպանության մասին կանոնադրության դրույթներին չի վերաբերում», հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: «Պետք է գիտակցել, որ ՀԱՊԿ ներուժը կիրառվում է միայն ագրեսիայի, հարձակման դեպքում։ Այստեղ, ըստ էության, գործ ունենք սահմանային միջադեպի հետ։ Փառք Աստծո, զոհեր չկան, կրակոցներ չկան։ Դա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծել և մենք կողմ ենք, որ խաղաղ ճանապարհով լուծվի», ասել է Զասը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը տեղեկացրել է նաև, որ կազմակերպությունը Հայաստանի՝ մայիսյան դիմումից հետո, խորհրդակցություններ է անցկացրել երկրի սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի վերաբերյալ: «Նման խորհրդակցություններ անցկացվել են պաշտպանության նախարարների, անվտանգության խորհուրդների քարտուղարների մակարդակով, և ես կապվել եմ ինչպես Հայաստանի արտաքին գործերի նախարարի, այնպես էլ պաշտպանության նախարարի հետ: Մենք քննարկել ենք այս իրավիճակը: Բացի այդ, այս իրավիճակի քննարկում ենք ունեցել ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում, որն անցկացվել է Դուշանբեում»,-ասել է նա:
Զասը հավաստիացրել է, որ ՀԱՊԿ-ը մշտապես մշտադիտարկում է իրավիճակը Հայաստանի հարավում: «Դիտորդական խումբ ստեղծելու մասին որոշում չի ընդունվել, չնայած, իհարկե, իրավիճակը վերահսկվում է»,-ասել է գլխավոր քարտուղարը:
Կազմակերպությունն անհրաժեշտ տեղեկատվությունը ստանում է բազմաթիվ աղբյուրներից, այդ թվում՝ հայկական կողմից և ռուս խաղաղապահներից, հավելել է նա:
Հայաստանյան հակառուսական շրջանակները մեծ աղմուկ են բարձրացրել ՀԱՊԿ-ի դիրորոշման առիթով, մոտավորապես հետեւյալ բովանդակությամբ, թե հայաստանյան սահմանային լարումն իրականում պաշտոնական Մոսկվայի <<դաբրոյով>> է եղել եւ իսկզբանե կանխատեսելի էր նման պատասխանը: Եւ որ իրականում Ռուսաստանը այսկերպ ցանկանում է ընդամենն իր ռազմական ներկայությունն ավելացնել Հայաստանում՝ Սյունիքում նոր ռազմաբազայի տեսքով: Իսկ իրականությունն այն է, որ եթե դու չես ցանկանում քո տուն ներխուժած օտարին դուրս վռնդել եւ պարծենում ես, որ սահմանային այս միջադեպերը պատերազմ չէ, ոչ մի կրակոց չի եղել, զոհեր չունենք, ավելին՝ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզչության ընթացքում վերջնականապես փակեց հարցը ասելով, թե Սեւ լճի 30 տոկոսի համար իշխանությունը չի պատրաստվում պատերազմ սկսել, ապա ինչու օտար կառույցը պետք է քո փոխարեն պատերազմ սկսի, կամ վռնդի քո ատուն ներխուճած, բայց ըստ ամենայնի ցանկալի հյուրերին: Եթե ադրբեջանցիների ներկայությունը Սյունիքում եւ Գեղարքունիքում անհանգստացներ օրվա իշխանություններին, ապա անհապաղ քայլեր կձեռնարկեին, ի վերջո, Հայաստանը ունի՞, թե չունի բանակ, ունի ԱԱԾ, թե այս համակարգերի թիվ մեկ խնդիրը պետության գերագույն կապիտալին պաշտպանելն է միայն, եւ ոչ թե պետության պաշտպանության խնդիրը:
Սա մյուս կողմից նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն ըստ էության իր կիրթ գործընկերոջ հետ այդ հարցում պայմանավորվածության է եկել եւ ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ը այստեղ անելիք չունեն, դիմումն էլ ըստ ամենայնի ձեւական բնույթ էր կրում, Հայաստանում հակառուսական տրամադրություններ սրելու միակ նպատակ:
Եթե Նիկոլ Փաշինյանին ընտրողներն ու աջակիցները մինչ այս պահը չեն ցանկանում նկատել, որ Հայաստանի ճակատագիրն այլեւս մեկ մարդու ձեռքում է եւ այդ մեկ մարդը ամեն գնով որոշել է մինչեւ վերջ իրագործել թուրք-ադրբեջանական ծրագիրը ու Արցախից հետո Հայաստանի սուվերեն տարածքներն էլ մաս-մաս նվիրել Ադրբեջանին, դա այդ մարդկանց խնդիրն է: Սակայն մի բան չպետք է մոռանալ, որ գերտերությունները հաշվի են նստում եւ հարգում ուժեղներին, իսկ թույլերին, վախկոտներին, նրանց, ովքեր մատը մատին չեն խփում սեփական անվտանգությունը պաշտպանելու հարցում, թողնում են բախտի քմհաճույքին, կամ էլ իրենց ծրագրերի հետ միայնակ:

Անի Սահակյան

դիտվել է 3288 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am