Պարի խմբերի ղեկավարները շարունակում են անօրինական միգրացիա կազմակերպել
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ շարունակվում է պարային խմբերի կազմում դեպի եվրոպական երկրներ ՀՀ քաղաքացիների անօրինական տեղափոխումը: Ընդ որում, շատ հաճախ այդ գործընթացը կազմակերպում են անձամբ հայտնի պարի խմբի ղեկավարները: Այդպես է վարվել, օրինակ, Գյումրիում գործող «Ա. Շաբոյան» պարային խմբի ղեկավարը: «Արմեն Շաբոյանը, որը կլորիկ գումարի դիմաց հավաքագրել է Եվրոպա մեկնել ցանկացողներին: Կատարվածը, սակայն, բացահայտվել է, հարուցվել է քրեական գործ և Շաբոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1.2 կետով՝ անօրինական միգրացիայի կազմակերպման համար: Հիմա գործն ուղարկվել է Կենտրոնի և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարան», - գրել է թերթը:
