Հայաստանից գնացած ապաստան հայցողները լեգենդներ են պատմում` խառնամուսնություններ, «Եհովայի վկաներ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը պատմեց, որ բելգիացի գործընկերները ներկայացրել են, թե Հայաստանից գնացած ապաստան հայցողներն ինչ լեգենդներ են պատմում: Քաղաքական հալածանքներից հետո առաջինը խառնամուսնություններն են, իբր ամուսինը հայ է, կինը՝ ադրբեջանցի, ոչ Հայաստան կարող են վերադառնալ, ոչ՝ Ադրբեջան: 2-րդը սեռական փոքրամասնություններն են, 3-րդը՝ «Եհովայի վկաները»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
