Հայաստանը հոգեբուժարան է բաց երկնքի տակ
Հայկական գյուղ Երևանու՞մ: Մի զարմացեք:Նապոլեոն Սարգսյանի նոր գաղափարն է դա, որը պարզվում է քննարկվում է: Հայաստանը հոգեբուժարան էլ բաց երկնքի տակ: Ուրիշ ոչինչ այդ կապակցությամբ ասել չի կարելի: Անգրագիտությունը չափ ու սահման չունի Հայաստանում: Մարդիկ չեն հասկանում քաղաքը ինչ է և ինչի համար է, Գյուղը ինչ է և ինչի համար է; Միջավայրը ինչ է: Ինչ վերբերում է այդ ծրագրին, ապա հիշեցի Բեռնարդ Շոուի սրամտությունը Նյու Յորքում Ազատության արձանի բացման կապակցությամբ՝<< Ամերիկան ճիշտ է արել, որ ազատության վրա հուշարձան է դրել>>: Մենք էլ կարող ենք ասել, որ գյուղը թաղեցինք հիմա քաղաքում գյուղի հիշողության վրա բիզնես ենք ուզում անել:Երբևէ մտածել եք, թե ինչու են ներդրումները, եթե լինում են, ուղղված լինում Երկիրը քայքայելուն: Հարցս իհարկե հռետորական է: Թեև ոմանք չգիտեն, որ ոչ թե երկիրն է պետք հարմարեցնել ներդրումներին, այլ՝ հակառակը: Հրապարակախոս Կարինե Հակոբյանի գրառումը
