Ռուսական ռազմակայանի ընդլայնում՝ Շուշիի հռչակագրից հետո. ինչու ՀՀ-ից պատվիրակություն մեկնեց Մոսկվա

Պաշտոնական Երևանն ու Մոսկվան բանակցություններ են սկսել Հայաստանում ռուսական ռազմակայանի ընդլայնման շուրջ, և այդ նպատակով Ռուսաստանի մայրաքաղաք է օրերս մեկնել ներկայացուցչական պատվիրակություն՝ բաղկացած Հայաստանի պաշտպանության, արտաքին գործերի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Զինված ուժերի Գլխավոր շտաբի, հայ-ռուսական միացյալ խմբավորման, ինչպես նաև Կադաստրի կոմիտեի բարձրաստիճան ներկայացուցիչներից։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այս հունիսի 23-ի որոշումից տեղեկանում ենք. «Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների և անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 13-րդ նիստին մասնակցելու նպատակով 2021թ. հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն»։

14 հոգանոց պատվիրակությունը ղեկավարում էր Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ, միջպետական հանձնաժողովի հայկական մասի նախագահ Արմեն Ավետիսյանը։
Հայաստանյան պատվիրակության կեսից ավելին հենց Պաշտպանության նախարարությունից են եղել փաստորեն։

Ռուսաստանյան լրատվամիջոցների հաղորդմամբ, օրերս հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 13-րդ նիստն է կայացել։ Մոտ մեկ ամիս առաջ՝ մայիսի 27-ին կառավարության նիստում որոշում կայացվեց Սյունիքի մարզում շուրջ 3,5 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասեր անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության՝ ФСБ-ի Հայաստանում տեղակայված սահմանապահ վարչությանը: Ռուս սահմանապահների օգտագործմանն են անցնում Կապան համայնքի Շիկահող գյուղից, Մեղրիի Շվինաձոր, Կարճևան, Նռնաձոր գյուղերից ու Տեղ համայնքից 7 միավոր հողակտոր։

Կառավարության հիմնավորմամբ, 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո անհրաժեշտ է ամրացնել Հայաստանի հարավ-արևելյան սահմանները, ինչի համար էլ անհրաժեշտ հողամասեր են առանձնացվել։ Ինչպես հայտնի է, 44-օրյա պատերազմից հետո հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում հսկողություն են իրականացնում նաև ռուս սահմանապահները։

Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի ընդլայնման կամ նոր ռազմակայանի հիմնման մասին տեղեկությունները նոր չեն։ Հայտարարությունների մակարդակով այս մասին սկսեցին խոսել 44-օրյա պատերազմից գրեթե անմիջապես հետո, որի ընթացքում Մոսկվայի փաստացի անգործության պայմաններում Ադրբեջանն ու Թուրքիան կարողացան հայկական Զինված ուժերին գերազանցող ուժեր կենտրոնացնել և հաջողության հասնել Արցախի ուղղությամբ։

Այս մայիսի 3-ին ելույթ ունենալով Ազգային ժողովում՝ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ և՛ պատերազմից առաջ, և՛ հետո Հայաստանի արտաքին անվտանգության համակարգի հիմքում նախևառաջ ընկած է հայ-ռուսական համատեղ զորախումբը. - «Հարց հնչեց Սյունիքի անվտանգության, 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ: Կարծում եմ՝ դա գաղտնիք չէ, որ Սյունիքի մարզում ռուսական 102-րդ ռազմական բազայի 2 նոր հենակետ է հիմնադրվել, և այդ նոր հենակետերի հիմնադրումը լրացուցիչ երաշխիք է Սյունիքի մարզի և ընդհանրապես ՀՀ անվտանգությունն ապահովելու համար»:

Թե հայ-ռուսական միացյալ զորախումբը և ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը որքանով է արդյունավետ պաշտպանում Հայաստանը, ոչ միայն ակնհայտ դարձավ 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ ադրբեջանական զինուժը բազմիցս հարվածներ հասցրեց նաև Հայաստանի Հանրապետության տարածքում, իսկ թուրքական օդուժն էլ, ըստ հայկական կողմի, Հայաստանի օդային տարածքում խոցեց հայկական օդուժի Су-25 կործանիչը, այլև պատերազմից հետո, օրինակ, երբ Փաշինյանի այս ելույթից ընդամենը ինը օր անց՝ մայիսի 12-ին ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժեց Հայաստանի տարածք և ցայսօր հրաժարվում է հեռանալ։

44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանը, փաստորեն ընդլայնում է իր ռազմական ներկայությունը ոչ միայն Արցախում, այլև ՀՀ-ում փաստորեն, պատերազմի հետևանքով թուլացած հայկական զինուժի փոխարեն՝ ֆունկցիաներ է իրականացնում: Իսկ Հայաստանն այլ տարբերակ չունի, քան համաձայնելու ռուսական ռազմական ներկայության ընդլայնմանը

Այլապես՝ ինչպե՞ս հակադարձի թուրք-ադրբեջանական դաշինքին... Ուշագրավն այն է, որ հայկական պատվիրակությունը մեկնել է Ռուսաստան, փաստորեն՝ Շուշիում թուրք-ադրբեջանական դաշինքի հռչակագրի ստորագրումից հետո:

«Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» դեռ 1997թ. ստորագրված պայմանագրի 19-րդ հոդվածի համաձայն, ռուսաստանյան ռազմակայանի ծախսերի մի մասը հոգում է Հայաստանը։ Օրինակ, Ղազախստանում իր ռազմական հենակետերի համար, ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների, Կրեմլը յուրաքանչյուր տարի այդ երկրին վճարում է 200 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ Ղրղըզստանում՝ 4,5 միլիոն դոլար։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3258 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am