Թաքցրել են
ԱՄՆ-ը տանկերը, հրետանին և լոգիստիկայի միջոցները տեղափոխել է կենտրոնական Նորվեգիայում գտնվող գաղտնի քարանձավներ: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ 2-րդ ծովային արշավախմբի բրիգադայի հրամանատար, գնդապետ Ուիլյամ Բենթլիին: Սպառազինությունը տեղակայված է քարանձավներում, որոնք 1980-ականներին օգտագործվել են ամերիկյան տեխնիկայի պահման համար: 1990-ականներին սառը պատերազմի ավարտից հետո ԱՄՆ-ը հրաժարվել է նման համալիրների կիրառումից, և դրանց պահման ծախսերն իր վրա է վերցրել Նորվեգիայի կառավարությունը: Ինչպես նշել է Բենթլին՝ Ռուսաստանի սահմանին մոտ զենքերի տեղակայումը ամերիկացի զինվորականներին թույլ կտա բարձրացնել օպերատիվ պատրաստականությունը և ճգնաժամի դեպքում կրճատել արձագանքման ժամանակը: Քարանձավներում թաքցված 6.5 հազար միավոր տեխնիկան ծրագրվում է գործի դնել Cold Response զորավարժություններում, որոնք տեղի կունենան փետրվարի վերջին, և որոնց կմասնակցեն ՆԱՏՕ-ի 12 անդամ երկրների և գործընկերների 16 հազար զինծառայողներ:
