Նիկոլ Փաշինյանի դեմ գործ կհարուցվի՞

Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել Զինված ուժերի գլխավոր շտաբի, ապա պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի նկատմամբ պետական գաղտնիք հրապարակելու հոդվածի առաջին մասով, որը վերաբերում է պետական գաղտնիքի հրապարակմանը առանց դավաճանության հատկանիշների։
ԱԱԾ-ն հաղորդում է, որ կատարված քննության արդյունքում հիմնավորված է համարում, որ Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետը 2020 թվականի նոյեմբերի 19-ին հարցազրույցներից մեկի ընթացքում հրապարակել է «պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկություններ», մասնավորապես սպառազինության և ռազմական տեխնիկայի երկարաժամկետ կանխատեսումների ուղղությունների, զարգացման ծրագրերի, զինված ուժերի կիրառման ծրագրերի և այլ հարցերի շուրջ։
Մովսես Հակոբյանը մեղադրանքը ընդհանրական է համարում եւ կարծում է, որ այն կոնկրետ իր հետ քիչ կապ ունի: Ազգային անվտանգության ծառայությունը նաև հայտնեց, որ գործն արդեն ուղարկել են դատախազություն հաստատման, ապա դատարան ուղարկելու համար, Հակոբյանը լրատվամիջոցների հետ զրույցում համոզմունք է հատյնել, որ դատախազությունն այն կհաստատի։
Հիշեցնենք, որ Մովսես Հակոբյանը նոյեմբերի 19-ին պատերազմի դադարից օրեր անց <<Հայելի ակումբում>> ասուլիս տվեց, որի ընթացքում աղմկահարույց հայտարարություններով հանդես եկավ, խոսեց զենքի գնումներում թույլ տրված սխալների, զորահամալրման գործընթացի թերացումների, առաջնագծից հազարավոր մարդկանց փախուստի և պատերազմի ձախողման այլ պատճառների մասին։ Այս ամենով հանդերձ նա պնդում ՝ ինքը գիտի, թե որն է պետական գաղտնիք եւ հաստատ նման տեղեկություն չի հայտնել:

Մինչ իրավապահ կառույցներն ու դատարանը կորոշեն՝ հայտնել է, թե ոչ, նկատենք, որ պատերազմի ողջ ընթացքում եւ դրանից հետո Նիկոլ Փաշինյանն ավելի սենսացիոն գաղտնիքներ է հայտնել պատերազմի եւ առհասարակ պետական փակ ինֆորմացիաների վերաբերյալ:
Օրինակ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով հայտնում էր մոբռեսուրսի թիվը, կոնկրետ նշում նաեւ մեկ տարի առաջ զորացրվածների թիվը, տեղեկացնում էր որ կենտրոնական հավաքակայան ներկայացողները պետք է իրենց հետ վերցնեն զրահաբաճկոններ` դրանով իսկ մատնելով, որ զինված ուժերում ողբալի վիճակ է եւ հայկական կողմը մերկ է պատերազմի դաշտում, պատրաստ հանձնվելուն:
Պատերազմի ամենաթեժ օրերին ուղիղ եթերում զանգահարում էր զորամասեր, պետական գաղտնիք պարունակող հարցեր տալիս զանգին պատասխանած զինծառայողներին եւ բարեբախտաբար միայն վերջիններիս շնորհիվ է, որ զրույցը սահմանափակվում էր թույլատրելիի սահմաններում: Կամ՝ Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո Օնիկ Գասպարյանի հետ առճակատումների շրջանում բառացի մեջբերում էր ԱԽ նիստի արձանագրությունը, որը պետական գաղտնիք է եւ Փաշինյանը կամ որեւէ մեկը դրանք հրապարակելու իրավունք չունեն, սակայն գնացին այդ քայլին միայն նրա համար, որ Օնիկ Գասպարյանի դեմ քաղաքական դիվիդենտներ շահեն: Սկզբում հայտարարվում էր, որ «Իսկանդերի» կիրառման հանգամանքը պետական գաղտնիք է, սակայն պատերազմից հետո Փաշինյանը բացահայտեց նաև այդ գաղտնիքը: Ավերոդ է խոսել, որ պատերազմի օրերին իշխանական թիմը զորքի տեղաշարժի, տեղանքի տեղորոշման ինֆորմացիաների տարածման, լուսանկարներ հրապարակելու առաջամարտիկներն էին: Արդյոք հայրենի իրավապահները, մասնավորապես, ԱԱԾ-ն պոստ ֆակտում կզբաղվեն նաեւ նրանցով, որպեսզի Մովսես Հհակոբյանի նկատմամբ իրականացվող գործընթացը քաղաքական հետապնդում չընկալվի, թե պողպատյա մանդատ ստացած իշխանությանն այդ մանր հարցերն այլեւ չեն հուզում:

Անի Սահակյան

դիտվել է 3254 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am