Ադրբեջանցիներին լավ նայելու համար մարզպետը պարգեւատրվում է

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, ով պատերազմից հետո լռեյլյան ծվարել է իր կաբինետում եւ անվերապահ կատարում է Արցախը հանձնած դավաճանի կամքը եւ այդպիոսով իրավապահ հռչակված պետության համար սրա գոյությունն այլեւս ութ ամսից ավել վերածվել է քառակուսի գույքի նշանակության, հուլիսի մեկին պարգեւատրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին:

<<Քննչական կոմիտեի նախագահը, շնորհավորելով մարզպետին, հույս է հայտնել, որ սերտ փոխգործակցությունը և հետագա աշխատանքներն այսուհետ ևս կլինեն արդյունավետ և շարունակական:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և Կոմիտեի բարձր պարգևին արժանանալու համար, վստահեցրել է, որ այսուհետ ևս մարզի և Քննչական կոմիտեի համատեղ աշխատանքը ցանկալի արդյունք կտա>>,- նշվում է ՔԿ տարածած հաղորդագրության մեջ:

Պարգևատրման արարողությանը ներկա են եղել նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արգիշտի Քյարամյանը և Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Կարապետ Համբարձումյանը:
Թե որ հարցերում են մարզպետն ու ՔԿ անշարժ գույքի նշանակություն ունեցող ղեկավարը փոխգործակցել, գաղտնի է պահվում, բայց դժվար չէ կռահել:
Գաղտնիք չէ, որ արդեն մի քանի ամիս է այս իշխանության եւ հատկապես Նիկոլ Փաշինյանի սիրելի ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզում են, նրանք մխրճվել են Հայաստանի տարածք եւ կարծես թե հեռանալու ցանկություն չունեն, հենց այս տարածքից վերցրեցին վերջին վեց գերիներին, որոնցից չորսը ընտրություններից օրեր առաջ վերադարձան հայրենիք:

Ամենայն հավանականությամբ Գեղարքունիքի մարզպետը պարգեւատրվում է, որ իր ղեկավարած մարզում այս ամիսներին ապահովել է Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության բարեկամների ապահով ներկայությունը եւ իրավապահների տեսադաշտում են հայտնվել բոլոր նրանք, ովքեր փորձել են սադրանքների գնալ, հայրենի հողից վռնդել թուրք ասկյարներին: Դժվար թե այլ հարցով պարգեւատրեին մարզպետին, քանի որ հենց սա է այն գլխավոր, առաջնային խնդիրը, որ ամիսներ շարունակ ծառացած է Գեղարքունիքի մարզի եւ մարզպետի առջեւ: Ոչ միայն ապահովել է, այլ խնամքով թաքցնում է մարզի սահմանագծին ադրբեջանցիների թիվը: Նույն օրը լրագրողների հետ զրույցում նա հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյոք Գեղարքունիքում ավելի քան 1 հազար թուրք է տեղակայվել: <<Բայց ինչի պիտի ձեզ թիվ ասեմ>, հարցով է պատասխանել Սանոսյանը եւ նշել, որ պատկան կառույցները կհայտնեն այդ մասին:

Կա նաեւ երկրորդ տարբերակ՝ չի բացառվում նախընտրական ժամանակներում մարզպետն ակտիվ գործ է տվել իրավապահներին եւ դրա վարձնք է այսօր ստանում,պատահական չէ, որ ընտրակաշառքի գործով առաջին կալանավորումը Գեղարքունիքում եղավ, ձերբակալվեց ԲՀԿ-ի թեկնածուն, որը կասկածվում էր առաջին անհրաժեշտության մթերքների ծանրոցներ բաժանելու մեջ:

Իսկ իրականում Հայկ Գրիգորյանը դավաճան իշխանության ներկայացուցիչներին պարգեւատրելու փոխարեն վաղուց պետք է մի քանիսին, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պատասխանատվության կանչեր եւ Արցախը հանձնած ու հինգ հազար մարդկանց մահվան պատճառ դարձած իշխանություններին ուղարկեր իր արժանի տեղը:

Անի Սահակյան

դիտվել է 1699 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am