Խախտված է պետական պարտքի մասին օրենքը․ ՀՆԱ-ի 60 տոկոսից ավելի պարտք


Հայաստանի պետական պարտքն ընդհանուր առմամբ 2020 թվականին կազմել է 7 մլրդ 969 մլն ԱՄՆ դոլար, որի շրջանակում կառավարության պարտքը եղել է 7 մլրդ 509 մլն դոլար, մնացածը Կենտրոնական բանկի պարտքն է։ Պարտքի մեծությունը  ավելին է, քան մեր երկրի համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը, հետևաբար պետական պարտքն հատել է օրենքով թույլատրելի շեմը։ Չնայած ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը շարունակում է ինքն իրեն և հանրությանը համզել, թե պարտքն իր անվանական ու հարաբերական մեծությամբ դեռևս կառավարելի է, բայց փաստ է, որ պետական պարտքի մասին ՀՀ օրենքն արդեն իսկ խախտտված է։ Ըստ այդ օրենքի՝ պարտքի թույալտրելի շեմը ՀՆԱ-ի 60 տոկոսն է։ Օրենքը փոխելու և պարտքի թույլատրելի շեմը բարձրացնելու հնարավորություն տեսականորեն այլևս չկա, քանի որ պետական պարտքի կառավարելիության միջազգային նորմատիվներ կան, որոնք պետք է դրված լինեն պետական պարտքի կառավարման հիմքում։
Նման պայմաններում պարտքի կառավարելիության միակ տարբերակը ՀՆԱ աճի հույսն է։ Եթե Հայաստանի տնտեսությունն որևէ հրաշքով կտրուկ աճ ունենա, դրանով պայմանավորված երկրում կարձանագրվի նաև  ավելի մեծ թվով արտահայտված անվանական տնտեսական արդյունք, ինչով պայմանավորված ՀՆԱ-արտաքին պարտք հարաբերակցությունը տոկոսային հարաբերությամբ կնվազի։
Պատահական չէ, որ պետական պարտքի կառավարելիության մասին խոսելիս, ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը անընդհատ հիշատակում է տնտեսության աճի գործոնը։ «Կառավարությունը կարծում է, որ առաջիկա հինգ տարում տնտեսական ծրագրերը հնարավորություն կտան տնտեսական աճի պոտենցիալը մեծացնել այն չափով, որ պարտքի բեռը նվազի, և պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը վերադառնա 60 տոկոսից ցածր միջակայք»,- Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարել է Ատոմ Ջանջուղազյանը։

Ըստ նրա՝ կարևոր է նկատել, որ կառավարության պարտքի մեջ արտաքին պարտքն ունի որոշակի նշանակալի կշիռ՝ 5 մլրդ 593 մլն դոլար է կազմում արտաքին պարտքի մեծությունը, մնացածը ներիքն պարտքն է։  Ջանջուղազյանի խոսքով՝ 2020 թվականի գործառնությունների արդյունքում ունեցել ենք շուրջ 76 տոկոս արտարժույթով ներգրավված պարտք և 23 տոկոսից մի քիչ ավելի դրամով ներգրավված պարտք, որը, նրա գնահատմամբ՝ ռիսկեր գեներացնող մեծություն է։ Հաշվի առնելով, որ պետական պարտքի գերակշիռ մասը արտարժութային պարտք է, հետևաբար, փոխարժեքի ռիսկը չի կարող անտեսվել։ Հայտնի է նաև, որ ներկա փուլում պետական պարտքի սպասարկումը պետական բյուջեի ամենամեծ ծախսային հոդվածներից է։  Օրինակ 2021 թվականի բյուջետային ծախսերի  20 տոկոսից ավելին նախատեսված է արտաքին պարտքի սպասարկման համար։
Վստահաբար կարելի է արձանագրել, որ դոլարի արժեզրկման և դրամի թանկացման հիմնական նպատակներից մեկը նաև պետական պարտքն է։ Այսինքն՝ պետությունը փորձում է ներքին շուկայից էժան գնով դոլար ձեռքբերել՝ պետական պարտքը վճարելու նպատակով։


Հայկ Դավթյան

դիտվել է 1354 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am