Hayeli.am-ը Յութուբի հայաստանյան տիրույթում 4-րդն է դիտումների քանակով

actual.am կայքը հրապարակել է Յութուբի հայաստանյան տիրույթում գործող լրատվական ալիքների վարկանիշները։ Ֆիքսված յութուբյան հարթակներում հրապարակված հոլովակների միջին դիտումների քանակով առաջատար լրատվամիջոցների տասնյակում hayeli.am կայքը գրավում է 4-րդ հորիզոնականը՝

Ազատություն ռադիոկայանից, 5-րդ ալիք հեռուստաընկերությունից և Հանրային հեռուստաընկերության լրատվական ծրագրից հետո։ hayeli.am-ի յութուբյան ալիքն արդեն ավելի քան 70 հազար հետևորդ ունի, ամսական դիտումները 7-7,5 մլնի են հասնում։ Մեր կայքի յութուբյան ալիքում հրապարակված տեսանյութերի միջին դիտելիությունը հասնում է 7594-ի։ Պետք է նկատել, որ hayeli.am-ի յութուբյան ալիքի դիտումների աճը թռիչքային է եղել հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում։

Համաձայն Google Trends-ի տվյալների՝ վերջին 12 ամիսների ընթացքում Youtube-ում Հայաստանից իրականացված թոփ-որոնումների առաջին 5 հորիզոնականները գրավում են հեռուստասերիալներն ու սիթքոմները։ Հայաստանում մեծ սպառում ունի նաև լրատվական կոնտենտը: actual.am-ի իրականացրած ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ առավել բարձր են քաղաքական հարցազրույցների ձևաչափով հաղորդումների դիտումները։ Դատելով Youtube-ի միջին դիտումների գրաֆիկից՝ կարելի է փաստել, որ դրանց թվերը մի քանի անգամ ավելի քիչ են, քան քաղաքական «հարցազրույց» ֆորմատի հաղորդումների միջին դիտումները: Սա նշանակում է, որ լրատվական ալիքների առաջխաղացման հարցում քաղաքական «հարցազրույց» ֆորմատի հաղորդումներն ունեն վճռորոշ դեր։ Եվ եթե այդ ժանրը լրատվական ալիքներում բացառվի, ապա լրատվական կոնտենտը կունենա զարգացման ճգնաժամ։ Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ քաղաքական հարցազրույցների բարձր դիտելիությունը մեծապես պայմանավորված է նաև հյուրի գործոնով։

Հետևաբար, առանց հյուրի էֆեկտի, բուն լրատվական կոնտենտի դիտելիության առումով առավել կարևոր է յութուբյան տիրույթում հրապարակված ամենօրյա տեսահոլովակների միջին դիտելիությունը, որտեղ մեր կայքը հայաստանյան շուկայի առաջատարներից է։
Նկատենք, որ յութուբյան տիրույթն այժմ մեծ զարգացում է ապրում և վաղուց արդեն լրատվամիջոցների իրական վարկանիշները չափման իրական միավորների համար որոշիչ են հենց այս տիրույթի թվային տվյալները։ Ակնհայտ է, որ ԶԼՄ-ների գոյատևման հիմնական աղբյուր համարվող գովազդային շուկայի համար ևս այս ցուցանիշները լինելու են կողմնորոշիչ։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 1470 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am