Պուտինը դա չի տեսնում. Շուշիի դավաճանության պատճառները

Երեկ, մինչ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Անթալիայում բանակցում էր իր թուրք գործընկերոջ հետ, Ռուսաստանի նախագահ Պուտինն անդրադարձել է ղարաբաղյան թեմային:

«Ուղիղ գիծ» ձևաչափով պատասխանելով Դաշնության բնակիչների հարցերին` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ծագումով հայ քաղաքացիներից մեկի խնդրանքով մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Պուտինը դարձյալ կրկնել է միտքը, որ Ռուսաստանը որոշիչ դեր է կատարել այդ շատ լուրջ ճգնաժամի կարգավորման գործում:

Նրա խոսքով, ոչ ոք՝ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ առավել ևս Լեռնային Ղարաբաղի բնակիչները հետաքրքրված չեն այդ հակամարտության շարունակմամբ: «Եթե մենք կարողանանք բոլորս ապրել խաղաղ և բարեկամաբար, ապա կստեղծենք կյանքի բարելավման պայմաններ, ընդ որում ոչ միայն անվտանգային առումով, այլև ընթացիկ կյանքում ընտանիքների գոյության, տնտեսական և սոցիալական զարգացման տեսակետից, ինչում առավել քան ոչ ոք, շահագրգռված են Ղարաբաղի բնակիչները, քանի որ պարզապես անհնարին է ապրել կոնֆլիկտի վերսկսման մշտական սպասումով»,- ասել է Պուտինը:

Նրա փոխանցմամբ, բոլորը, այդ թվում` Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները դա շատ լավ գիտակցում են: «Այո, շատ հարցեր են կուտակվել, կան ենթակառուցվածքների վերականգնման խնդիրներ, կան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հետ կապված հարցեր, հատկապես այնտեղ, որտեղ պետական սահմաններ երբեք չեն եղել, և եղել է միայն վարչական բաժանում խորհրդային հանրապետությունների միջև»,- նշել է Ռուսաստանի Դաշնության նախագահը: «Հիմա մենք այդ աշխատանքի ընթացքի մեջ ենք, ստեղծել ենք եռակողմ` հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խումբ և ամեն ինչ անում ենք տարածաշրջանում բնականոն հարաբերությունները վերականգնելու համար: Եվ այդ աշխատանքային խմբի արդյունքի շահառուներն անկասկած Լեռնային Ղարաբաղի բնակիչներն են»,- ասել է Պուտինը: Ռուսաստանի ղեկավարը հույս է հայտնել, որ «այդպես էլ կլինի, չնայած այն բազմաթիվ հարցերին, որոնք կուտակվել են տասնամյակների ընթացքում»:

«Եթե մենք բոլորս խաղաղ, բարեկամաբար ապրենք», ասում է Պուտինը, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան խաղաղությա՞ն են ձգտում, թե՞ պատերազմի:

Ինչպե՞ս է Պուտինը խոստանում պայմաններ ստեղծել Արցախում մարդկանց կյանքի բարելավման համար անվտանգության ոլորտում, երբ այդ նույն մարդիկ տեսնում են, որ Թուրքիան շարունակում է զինել Ադրբեջանին:

Լավ է, որ Պուտինն արձանագրում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները չեն կարող ապրել անընդհատ տագնապի մեջ, որ զինված հակամարտությունը կվերականգնվի, բայց չէ՞ որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց գործողություններով ցույց են տալիս, որ պատրաստվում են նոր պատերազմի, այլ ոչ թե խաղաղության:

Ինչո՞ւ Պուտինը դա չի տեսնում... Ինչո՞ւ Մոսկվան Բաքվին ու Անկարային չի ասում՝ դադարեցրեք զորավարժությունները:

Ահա, թե ինչպես է Մոսկվան արդարացնում Էրդողանի՝ Շուշի այցելելն ու թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինքի կնքումը: Շուշիում կնքվել է թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինք, երրորդ երկրների կողմից հարձակման դեպքում՝ Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին իրավական առումով արդարացնելու հիմք է դրվել: Սա մի՞թե չի տեսնում Պուտինը...

Ռուսաստանն ու Թուրքիան կաջակցեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, իր հերթին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսում: «Ինչ վերաբերում է (Թուրքիայի-խմբ.) նախագահ Էրդողանի՝ Ադրբեջան (նկատի ունի Շուշի-խմբ.) կատարած այցին, դա եղել է այց Թուրքիայի և Ադրբեջանի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների շրջանակում: Մենք այսօր համաձայնության ենք եկել Մևլութ Չավուշօղլուի հետ, որ կնպաստենք, յուրաքանչյուրս օգտագործելով մեր հնարավորությունները, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, պայմաններ ստեղծելուն, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները և այլ ազգությունների մարդիկ այդ հողում ապրեն կողք կողքի՝ որպես մտերիմ հարևաններ»,- ասել է Լավրովը: Նրա խոսքով՝ այդ դեպքում ցանկացած հարց, այդ թվում քաղաքական բնույթի, շատ ավելի հեշտ կլինի լուծել:

Հավանաբար, ստանալով թուրք եղբորից անհրաժեշտ զանգ՝ Ադրբեջանի ԱԳ նախարարը վերցրեց իրեն ուղղված ուղերձը: Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն էլ իր հերթին երեկ Հայաստանին առաջարկեց երկկողմ քննարկումներ սկսել սահմանագծման և սահմանազատման հարցով: Նման առաջարկ նա հնչեցրել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստում: «Առաջարկում ենք Հայաստանին երկկողմ քննարկումներ սկսել սահմանագծման և սահմանազատման շուրջ: Ադրբեջանը հայկական կողմից ակնկալում է դրական արձագանք»,- ասել է Բայրամովը:

Ահա, ռուս-թուրքական ջանքերով՝ Հայաստանին ու Ադրբեջանին հարաբերությունների կարգավորման տանելու հերթական ջանքերը: Մոսկվան իր գործողություններով ցույց է տալիս, որ արդեն մեր տարածաշրջանում առանց Թուրքիայի մասնակցության ոչինչ չի կարող անել: Իսկ սա մի փաստ է, որին Թուրքիան ձգտել է տարիներ շարունակ և 44-օրյա պատերազմից հետո, կարելի է ասել, նրա երազանքն իրականացավ: Ու դա այսօր իրողություն է Պուտինի գործուն աջակցությամբ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3591 անգամ
Լրահոս
Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am