Բողոքի զանգվածային ցույցեր՝Անկարայում (տեսանյութ)
Թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը հայտնում է,որ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում բողոքի զանգվածային ցույցեր են ընթանում ի պաշտպանություն կալանավորված ուսուցիչներ Նուրիյե Սեմիհի և Սեմիհ Օզաքչայի: Թուրքիայի նախարարների խորհրդի կողմից երկրում սահմանված արտակարգ դրության պայմաններում կայացված որոշման հետևանքով իրենց աշխատանքից զրկված ուսուցիչները ավելի քան 100 օր շարունակում են հացադուլը՝ անտեսելով բժիշկների՝ մահվան սպառնալիքի մասին զգուշացումները: Մոտ մեկ ամիս առաջ նրանք ձերբակալվել ու անորինաբար կալանավորվել են:
