«Երկիր Ծիրանիի» ավագանու երկու անդամները պատասխանում են կուսակցության մեղադրանքներին

Երևանի ավագանու անդամներ Հայկ Պետրոսյանը և Մնացական Պարակշիեվը հայտարարություն են տարածել. «Հաշվի առնելով «Երկիր Ծիրանի» կուսակցության 18․06․2017թ․ տարածած հայտարարությունը, հարկ ենք համարում արձագանքել և պարզաբանել հայտարարության մեջ առաջ քաշված մեղադրանքները։ Ինչ-ինչ պատճառներով, այն հանգամանքը, որ մենք կողմնակից ենք կուսակցության Երևանի ծրագիրը իրագործել սառը դատողությամբ և ոչ թե էմոցիոնալ երանգներ հաղորդելով գործընթացներին, ինչպես նաև բոլոր գործողությունները կատարել օրենքի շրջանակներում և անկախ ամեն ինչից պահպանել պրոֆեսիոնալիզմ և հարգալից վերաբերմունք, կուսակցության կողմից գնահատվել է, որպես կուսակցության գծից շեղում, պարտականությունների չկատարում և թիմային աշխատանքի խաթարում։ Հայաստանի անկախության մոտ երեք տասնամյակների ընթացքում, մենք բազմաթիվ անգամ ականատես ենք եղել, երբ կարևորագույն հարցերին տրվում էին ուռճացված էմոցիոնալ երանգներ, սակայն հարցը հիմովին լուծում չէր ստանում, ինչը շարունակական հիասթափության ալիք էր բարձրացնում մեր քաղաքացիների մոտ, դրանով իսկ սերմանելով անվստահություն և անտարբերություն առողջ քաղաքական պայքարի հանդեպ։ Մեր համոզմամբ, այսպիսի մոտեցումը անուղղակիորեն աջակցում է գործող իշխանությանը և խոչնդոտում է առողջ ժողովրդավարության զարգացմանը մեր հայրենիքում։ Ինչպես բազմաթիվ անգամներ նշվել էր քարոզարշավի ընթացքում, Երևանի ավագանու անդամ լինելով, մեր աշխատանքը պետք է լինի ոչ միայն բարձրաձայնելը Երևանցիների խնդիրների մասին, այլ նաև լինել կառուցողական, հանդես գալ առարկայական առաջարկներով և անել մեր լիազորություններից բխող ամեն ինչ, որպեսզի այդ խնդիրները լուծվեն։ Մեր կողմից ծրագրած անելիքների վերաբերյալ մենք ելույթ կունենանք մամլո ասուլիսին ուրբաթ, հունիսի 23-ին Հայացք ակումբում»։ «19» Հունիսի 2017թ․

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Թուրքիային կոչ ենք անում առերեսվել անցյալի ճշմարտության հետ և քայլեր ձեռնարկել հաշտեցման ուղղությամբ Արսեն Հարությունյանը հաղթել է 2022 թվականի Եվրոպայի չեմպիոն Վլադիմիր Եգորովին 11: 0 հաշվով Արա՛ այս սրիկանե՛ր, դուք ո՞նց եք նման բան ասում․ Աշոտ Անդրեասյան (video) ՇՏԱՊ․ Սարսափելի է․ Կարմիր խաչի օգնությունը պատերազմի դաշտ տանելու փոխարեն թափել են (video) «Արա՛, ո՞նց չասեմ՝ քո արածը շանտղություն է»․ Աշոտ Անդրեասյան (video) «Հարսնաքար» ռեստորանի մոտ բախվել են «BMW X5»-ը, «Tesla»-ն ու «Toyota»-ն. կան վիրավորներ «Փողերի հարց կա՞»․ ինչու՞ Աննան գնաց ու հետ եկավ․ Ռոբերտ Մարգարյան (video) Զոհվածի մոր հուզիչ խոսքը՝ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը (video) Թեհրանից առաջին ուղևորատար չվերթներն ուղևորվել են դեպի Մասկատ, Ստամբուլ և Մեդինա «Աննա՛, Ծիծեռնակաբերդում ինչու՞ էիր մենակ.ի՞նչ սև գործ են պլանավորում Նիկոլն ու Աննան». Տեր-Մկրտչյան (video) «Ապիկար Փաշինյանի բարբաջած ստերի դիմացը ո՞նց առնենք»․ հարց՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Ես ձեր ժամանակ էլ եմ ընդդիմադիր լրագրող եղել՝ ո՛չ հաշմանդամ եմ, ո՛չ էլ ինձ սպանել են (video) «Սուպերվարչապետության մոդելին ինքս համաձայն չեմ, բայց․․․»․ Ռոբերտ Քոչարյանը՝ քաղաքացուն (video) «Քո՛ պատճառով, քո՛ մեղքով է այս ամենը»․ Ռոբերտ Քոչարյանի սուր խոսքը՝ Մասիսում (video) Ամեն մի մետր հանձնած հողի ու զոհի համար խստորեն պատժվելու են. Իշխան Սաղաթելյանը` Մասիսում (video) Ագնեսա Խամոյանն ասաց՝ ինչ են անելու Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ մասիսցիների համար (video) Հենց հիմա բացառիկ հնարավորություն ունենք սրանց ռադ անելու․ Աղվան Վարդանյան (video) Կռի՛վ ունենք․ վերջնական հաղթանակ ունենալու ենք․․․ Գերասիմ Վարդանյանը՝ Մասիսում (video) Մարիամ Փաշինյանը ագրեսիվ տոնով պատասխանները՝ լրագրողներին (video) Ռոբերտ Քոչարյանի արձագանքը՝ Սերժ Սարգսյանի մասին արված հայտարարությանը (video) «Ինչու՞ էր մինչև խորոված փարթին, այսօր առավոտյան Նիկոլն էլի իրեն կորցրել»․ Ռոբերտ Մարգարյան (video) Ինչպես Ռոբերտ Քոչարյանին դիմավորեցին Մասիսում (video) Փաշինյանին ասե՛ք՝ թող իր արած հայտարարության պատասխանը տա․ Ռոբերտ Քոչարյան (video) «Հրապարակ». Զինվորների ծնողները պահանջում են հանդիպում Փաշինյանի եւ Պապիկյանի հետ Ամիրյանում մեկնարկում է «խորոված փարթին», իսկ Փաշինյանը Մարալիկում դասախոսություն է կարդում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am