Անթալիա՜...ռուս-թուրքական ջերմությունը եռում է

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Անթալիայում բանակցություններ կվարի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Անդրկովկասում իրավիճակը կլինի Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունների կարևոր թեմաներից մեկը:

Հունիսի 15-ին Շուշիում ստորագրվեց Թուրքիայի և Ադրբեջանի միջև դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիրը: Բացի այդ, Էրդողանը, ելույթ ունենալով Ադրբեջանի խորհրդարանում, հայտարարեց իր պատրաստակամության մասին, Բաքվի հետ միասին, լիովին վերականգնել Լեռնային Ղարաբաղը: Փաստաթղթի ստորագրմանն ի պատասխան՝ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ այն ուղղված է հայ ժողովրդի դեմ և ամբողջովին հակասում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերին:

Հունիսի 24-ին Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույցում դրական էին գնահատել ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքը Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի և ռազմական գործողությունների վերահսկման ուղղությամբ: Իսկ երկու երկրների արտգործնախարարների վերջին հանդիպումը տեղի է ունեցել Դոհայում այս տարվա մարտի 10-ին Լավրովի՝ Սաուդյան Արաբիա կատարած աշխատանքային այցի ընթացքում, իսկ 2020 թվականին նրանք 5 դեմ առ դեմ հանդիպումներ են անցկացրել՝ չնայած կորոնավիրուսի համաճարակին:

Ըստ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ քննարկվելիք տարածաշրջանային հարցերի ցանկում առաջինը նշված է իրավիճակը Հարավային Կովկասում։ Այս օրերին Բաքուն, Անկարան և Մոսկվան ակտիվ քննարկում են նոյեմբերի 10-ին և հունվարի 11-ին ստորագրված եռակողմ համաձայնագրերը, մասնավորապես, «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ Հայաստանում հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո այդ քննարկումներն ակտիվացել են։

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը՝ միայն այս տարի Պուտինն ու Էրդողանը 6 հեռախոսազրույց են ունեցել և քննարկման հիմնական թեման եղել է հետպատերազմյան իրավիճակը Հարավային Կովկասում։ Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, ռուս-թուրքական քաղաքական երկխոսությունը բնութագրվում է բարձր ինտենսիվությամբ չնայած աշխարհում բարդ սանիտարահամաճարակային իրավիճակին։ Ամուր կապեր են հաստատվել նաև երկու երկրների արտգործնախարարությունների միջև․ վերջին անգամ, օրինակ, Չավուշօղլուն և Լավրովը հանդիպել են մարտի 10-ին՝ Դոհայում։

Չավուշօղլուն և Լավրով հանդիպման ընթացքում զգալի ուշադրություն կդարձվի նաև երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ակտիվացմանը․ 2021 թվականի հունվար-ապրիլ ամիսներին, չնայած քովիդի համաճարակին, ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև աճել է 22,5 տոկոսով՝ հասնելով 9․1 միլիարդ դոլարի։ Ի դեպ, Թուրքիան որոշել է արտադրել քովիդի դեմ ռուսական «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութը, իսկ մի քանի օր առաջ Մոսկվան հանել է դեպի Թուրքիա թռիչքների արգելքը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2233 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am