Թուրքերի զորավարժությունները ռուսների թշնամու հետ. Հարձակում Մոսկվայի վրա

«Առաջիկայում թուրք և ուկրաինացի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն Ուկրաինայի տարածքում», այս մասին հաղորդեց Ուկրաինայի բանակի ցամաքային ուժերի հրամանատարությունը` տեղեկացնելով, որ երկկողմ ռազմական կապերի ամրապնդման մասին պայմանավորվածությունները ձեռք են բերվել բարձրաստիճան թուրք զինվորականների՝ Կիև կատարած այցի շրջանակներում։

«Բացի այդ, Կիևն ու Անկարան պայմանավորվածություն են ձեռք բերել, որի համաձայն Թուրքիան զինվորական հրահանգիչներ կուղարկի մեր երկիր՝ Ուկրաինայի ԶՈւ համար սպայական կադրեր պատրաստելու նպատակով», - նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ «Ազատության»՝ թուրքական կողմի հետ բանակցությունների առանցքային մասնակիցների մեկի՝ ուկրաինական բանակի ցամաքային ուժերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկու խոսքով էլ, Անկարայի և Կիևի միջև ռազմական հարաբերությունների խորացումը պատահական չէ։ Ուկրաինացի բարձրաստիճան զինվորականը Թուրքիային անվանել է «ռազմավարական դաշնակից»՝ ընդգծելով․ - «Մենք բավական մեծ փորձ ունենք, որով կարող ենք կիսվել միմյանց հետ, չէ որ մեր երկու պետությունների բանակներն այս պահին էլ ռազմական գործողություններ են վարում»։
Պաշտոնական Կիևը նաև հիշեցնում է, որ Ուկրաինայի և Թուրքիայի ԶՈւ միջև հարաբերությունների սերտացման հերթական փուլը սկիզբ առավ այս տարվա գարնանը։

Մարտ ամսին էր, որ Ուկրաինայի բանակի մի շարք բարձրաստիճան հրամանատարներից կազմված պատվիրակությունը ժամանեց Անկարա՝ բանակցություններ անցկացնելով Թուրքիայի ԶՈւ ցամաքային ուժերի հրամանատար Ումիտ Դյունդարի հետ։ Գեներալ Դյունդարը թուրքական բանակի ամենաազդեցիկ հրամանատարներից մեկն է։ Հենց գեներալ Դյունդարն էր, որ, ըստ մոսկովյան «Կոմերսանտ» պարբերականի, Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարի հետ միասին անցած տարվա աշնանը ժամանել էր Բաքու՝ 44-օրյա պատերազմի սկզբնական փուլում՝ սեպտեմբերի 28-ից 30-ը՝ իրականացնելով Լեռնային Ղարաբաղում հարձակում ձեռնարկած ադրբեջանական ստորաբաժանումների ընդհանուր կառավարումը։

Վերադառնալով Կիևի և Անկարայի հարաբերություններին՝ նշենք, որ, ըստ Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատարի, հենց Ումիտ Դյունդարի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ է, որ Թուրքիան սկսել է դիտարկել Ուկրաինայի տարածքում համատեղ զորավարժություններ անցկացնելու հեռանկարը։ Ինչպես հաղորդում է ռադիոկայանը՝ ուշագրավ է, որ թուրք-ուկրաինական ռազմաքաղաքական կապերի սերտացման մասին կողմերը ազդարարեցին Անթալիայում՝ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների բանակցություններից մեկ օր առաջ։

Պաշտոնական Մոսկվան Կիևի և Անկարայի ռազմական կապերի ամրապնդման հանդեպ իր բացասական վերաբերմունքը չի թաքցնում՝ դիտարկելով դա նախևառաջ Կիևի և Հյուսիս-ատլանտյան դաշինքի հարաբերությունների խորացման համատեքստում։ Նախորդ շաբաթ, օրինակ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր ելույթներից մեկում հատուկ նշում էր, որ իր թուրք պաշտոնակցի հետ պատրաստվում է քննարկել «Ուկրաինայի՝ ՆԱՏՕ ներքաշման հարցը»։

Ինչ է սա, եթե ոչ Անկարայի կողմից ընդդեմ Ռուսաստանի հստակ քաղաքականություն: Նախկին խորհրդային միության հանրապետություններից մեկը՝ Ուկրաինան, որին ձգտում են ՆԱՏՕ ներքաշել՝ թուրքերի հետ զորավարժություններ են անցկացնելու:
Իսկ ո՞ւմ դեմ են ուղղված այդ զորավարժությունները... Առհասարակ, թուրք-ադրբեջանական շարունակական զորավարժություններն ում դեմ են ուղղված...
Ռուսաստանի իշխանական վերնախավում այս հարցերի պատասխաններն ունե՞ն...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1434 անգամ
Լրահոս
Վրեքդ խոսակցությու՞ն ա էկել, ի՞նչ ա էղել․ սուտը դուք եք ասում. Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Ստորացվածի անբարոյականություն է․ Աղվան Վարդանյանի սուր խոսքն՝ ուղղված ՔՊ-ին (video) Այսօր տեղի կունենա սարսափելին, որը հավասար է 37-ին Վաղարշապատում խեղդամահ անելուն․ Գեղամ Մանուկյան (video) Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ տալ ՀԱԵ-ի նկատմամբ թշնամական գործողություններին Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին Դե լսե՛ք՝ ժողովուրդը ձեր մասին մեզ ինչ է ասում, գիտե՞ք՝ ինչ են պահանջում մեզնից ձեզ համար. Խամոյան (video) Այսօր՝ ժամը 15:00-ից, «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին #ՈՒՂԻՂ․ «Միշուստինը Փաշինյանին զգուշացրել է․․․ հայ ժողովրդին խաբում են ու․․․»․ Հայկ Այվազյան (video) Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կոչ է անում հարգել Սահմանադրությամբ երաշխավորված ՀԱԵ ինքնավարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am