ՆԱՏՕ-ի բազմազգ գումարտակը տեղավորվել է Լատվիայի տարածքում
Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսը՝ ելույթ ունենալով հանդիսավոր արարողության ժամանակ, որը նշանավորել է խմբավորման կազմավորման հաջող ավարտը,հայտարարել է,որ ՆԱՏՕ-ի բազմազգ համահավաք գումարտակը, որը գլխավորում է Կանադան, ծառայության է ձեռնամուխ է եղել Լատվիայի տարածքում: Դաշինքի մարտական խմբի ժամանումը հանրապետության համար պատմական իրադարձություն է: «ՆԱՏՕ-ի ընդլայնված ներկայությունը պատմական իրադարձություն է: Դա ոչ միայն ուսուցողական առաքելություն է, այլեւ զսպման ակտիվ միջոց: ՆԱՏՕ-ի անդամ ավելի քան 20 երկիր, ներառյալ ԱՄՆ-ը, մեր չորս երկրներում դաշինքի ուժերի ընդլայնման մաս են կազմում: Դա վկայում է դաշնակիցների համերաշխության մասին»,-ասել է նա: ՆԱՏՕ-ի գումարտակի զինվորներին ողջունել է նաեւ դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: «Այսօր ՆԱՏՕ-ն կատարում է ընդամենը մեկ տարի առաջ Վարշավայի գագաթնաժողովում տված խոստումը՝ Էստոնիայում, Լիտվայում, Լեհաստանում եւ այստեղ՝ Լատվիայում, չորս բազմազգ մարտական խմբերի ծավալման խոստումը՝ պաշտպանելու համար մեր դաշինքը, զսպելու ագրեսիան եւ պահպանելու խաղաղությունը»,-նշել է նա:
