«Անկարայի սադրանքները չեն բարելավի հարաբերությունները». Ցիպրաս
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Թուրքիայի իր պաշտոնակցի՝ Բինալի Յըլդըրըմի հետ Աթենքում կայացած բանակցություններում հայտարարել է. «Թուրքիայի սադրանքները եւ խախտումները չեն օգնում դրական օրակարգի հաստատմանը:Ես ասացի պարոն Յըլդըրըմին, որ այդ իրադրությունը նպաստավոր չէ, որ թուրքական կողմի ռազմական գործունեությունն ու թուրքական խախտումները չեն կարող շարունակվել, եւ ճիշտ չէ, որ մեր երկրները լավ համագործակցության, դրական օրակարգի փոխարեն հարկադրված են ծախսեր անել սպառազինությունների մրցավազքի վրա»: Ցիպրասը նշել է, որ աճում են զինծառայողներին սպառնացող վտանգները եւ բախման ռիսկերը:
