Ում «հագով» են օրենքը կարում

Իմ Քայլը խմբակցության նախաձեռնությամբ այսօր հրավիրած Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ի թիվս այլ հարցերի ընդգրկված է նաեւ Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը:
Խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը որոշել է փոփոխության ենթարկել կառավարության կառուցվածքը եւ ինչ-ինչ պաշտոններ համապատասխանեցնել այն անձանց, որոնց ուզում է նշանակել այդ պաշտոններում: Կոնկրետ ներկայացված նախագիծը վերաբերում է մարզպետների ինստիտուտին.  կառավարությունն առաջարկում է, որ դրանք հաշվետու լինեն փոխվարչապետին, անշուշտ՝ վարչապետի հանձնարարությամբ:
<<Մասնավորապես, փոխվարչապետը մարզպետների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով համակարգելու է մարզպետների ընթացիկ գործունեությունը, ինչպես նաեւ պետական կառավարման համակարգի այլ մարմինների հետ վերջիններիս աշխատանքները, քննարկելու եւ համադրելու է տարածքների համաչափ զարգացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով եւ այլ միջոցներով նախատեսվող ծրագրերը, իրավական հսկողություն է իրականացնելու մարզպետների ընդունած որոշումների նկատմամբ եւ անհրաժեշտության դեպքում դրանք ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնելու վարչապետին, իրականացնելու է մարզպետի աշխատակազմի գործունեության վերահսկողությունը, լսելու է մարզպետի աշխատակազմի գործունեության մասին հաշվետվությունները, քննելու է գործունեության ստուգման արդյունքները: Մարզպետներին հնարավորություն է ընձեռնվելու նաեւ անմիջապես ոլորտը համակարգով փոխվարչապետի միջոցով Կառավարության եւ վարչապետի քննարկմանը ներկայացնել իրենց իրավասությանը վերապահված հարցերը, անմիջապես ոլորտը համակարգով փոխվարչապետին ներկայացնել առաջարկություններ տարածքային համաչափ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության իրականացման ուղղությամբ, ընթացիկ հաշվետվություն ներկայացնեն ոլորտը համակարգով փոխվարչապետին, պարտավորվելու են նաեւ պարտադիր քննության առնել ոլորտը համակարգով փոխվարչապետի կողմից մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների եւ դրանց ղեկավարների աշխատանքի վերաբերյալ առաջարկությունները եւ սահմանված ժամկետում տեղեկացնել ձեռնարկված միջոցների մասին>>,- նշված է լրացումների նախագծում: Գործող օրենքի համաձայն՝ մարզպետները գործում են Տարածքային կառավարման ենթակայության ներքո: Նման փոփոխության պաշտոնական հիմնավորումը հետեւյալն է. <<Նշված փոփոխությունների արդյունքում կբարձրացվի մարզպետների հաշվետվողականությունը եւ վերջիններիս աշխատակազմերի գործունեության արդյունավետությունը>>:

Սակայն պարզ է, որ այս ամենը լոկ բառակույտ է եւ իրականում Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետի լիազորություններն է ընդլայնում, հավանաբար, նա դրա համար պատճառ ունի եւ ցանկանում է իր վստահելիներից մեկին նշանակել այդ պաշտոնում: Հիշեցնենք, որ կան խոսակցություններ, թե Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը հնարավոր է նշանակվի ԱԺ նախագահ, ենթադրվում է, որ Պապիկյանից հետո Նիկոլ Փաշինյանը հարմար թեկնածու չունի այդ պաշտոնում նշանակի, եւ մարզպետների գործունեությունը համակարգելու կարեւոր գործառույթը տեղափոխում է փոխվարչապետի համար: Կամ էլ Սուրեն Պապիկյանին է տանում փոխվարչապետի պաշտոնին: Մի բան աներկբա է, որ Փաշինյանը ողջ կյանքը Սերժ Սարգսյանին քննադատել է պաշտոնները մարդկանց հագով կարելու հարցում, այսօր ինքն է նույնն անում: Հեղափոխությունից հետո եւս գնաց արմատական փոփոխությունների, միավորումների անվան տակ վերացրեց Մշակույթի, սպորտի, սփյոռքի, գյուղատնտեսության նախարարությունները, փոխարենը Արայիկ Հարությունյանի ու Սուրեն Պապիկյանի համար մեգանախարարություններ ձեւավորեց:

Անի Սահակյան

դիտվել է 2409 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am