Թուրքիան մտադիր է С-400-ներ գնել
«Ինտերֆաքս»-ը հաղորդում է ,որ Թուրքիան հաստատում է, որ լրջորեն մտադրված է գնել С-400 զենիթահրթիռային համալիրները,հայտարարել է Ռազմա-տեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաեւը: «С-400-ներ գնելու Թուրքիայի լուրջ մտադրությունը հաստատվում է։ Փորձագիտական մակարդակով բանակցություններ են ընթանում: Ռուսաստանը, որպես հուսալի գործընկեր, «դրան համապատասխան մոտեցում է ցուցաբերում»»,- ասել է Շուգաեւը։
