Հայաստանի և Ադրբեջանի նախագահները խաղաղ բանակցությունների կողմնակից են. Իգոր Պոպով
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խոր ափսոսանք են հայտնում շփման գծում վերջին դեպքերի առնչությամբ: Այդ մասին Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը. հայտնում է АПА-ն: Մինսկի խումբը հուսով է՝ կողմերը կշարունակեն քաղաքական երկխոսությունը: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: «Ինչպես Երևանում, այնպես էլ Բաքվում քաղաքական երկխոսության վերսկսման շուրջ քննարկումներ ունեցանք, որոնց արդյունքում կարող ենք հանգել այն հանգամանքին, որ երկու պետությունների ղեկավարներն էլ հանդես են գալիս հօգուտ խաղաղ բանակցությունների շարունակման»,- նշել է Պոպովը:
