Ինչ-որ բան այն չէ. Ալիևն ահաբեկված է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրեր առաջ ԶՈՒ-ի օրվա առթիվ ադրբեջանական բանակի ղեկավարության և անձնակազմի հետ հանդիպմանը մի շարք ուշագրավ հայտարարություններ էր արել։ Մասնավորապես, նա նշել էր, թե Ադրբեջանը շարունակելու է ավելացնել բանակի հզորությունները, և «Հայաստանը դա պետք է գիտակցի»։

«Մեր ռազմական հզորությունը կմեծանա։ Պատերազմի ավարտից հետո տրվել են համապատասխան հանձնարարականներ, ստորագրվել են նոր պայմանագրեր, սկսվել է ժամանակակից տեխնոլոգիաների հիման վրա նոր զինատեսակների, տեխնիկայի ձեռքբերման գործընթաց»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Նա նաև հայտարարել էր, որ հաստատվել են զինված ուժերի կառուցվածքային բարեփոխումները։ «Կարող եմ ասել, որ զինված ուժերի, բանակի թվաքանակն ավելանալու է։ Ճիշտ վերլուծելով Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները՝ մենք կավելացնենք մեր ռազմական հզորությունը։ Հայաստանը, եթե չհրաժարվի մեր նկատմամբ թշնամական քաղաքականությունից, ապա չի կարողանա վերականգնել ոչ միայն ռազմական ուժը, բանակը, նաև կունենա սահմանափակ հնարավորություններ՝ տնտեսական ակտիվության վերականգնման համար»,- ասել է Ալիևը։

Բացի այդ, Ադրբեջանի նախագահը Հայաստանին առաջարկել էր «մոռանալ Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը»։ «Հայաստանն ունի մեկ ճանապարհ՝ հարաբերությունները կարգավորել իր հարևանների հետ, հրաժարվել տարածքային պահանջներից և ընդհանրապես չօգտագործել Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը»,- հայտարարել է Ալիևը։

Նա կրկին ադրբեջանական թեզն է առաջ տարել, որ Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր գոյություն չունի, Լեռնային Ղարաբաղի հակամարտություն հասկացություն՝ ևս։ Ադրբեջանի նախագահը նաև խոսել է հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի մասին։

Նա նշել է, որ սահմանների դելիմիտացիայի համար պետք է ստեղծվի աշխատանքային խումբ, աշխատանքներ տարվեն Հայաստանի հետ՝ խաղաղության պայմանագրի պատրաստման ուղղությամբ։ «Ես մեկ անգամ չէ, որ հայտարարել եմ և մեկ անգամ էլ ուզում եմ ասել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է, Հայաստանը դա պետք է ընդունի և մեզ հետ աշխատի սահմանների որոշման ուղղությամբ»,- ասել է Իլհամ Ալիևը։

Մի կողմ թողնենք այն փաստը, որ Ալիևը արդեն յոթ ամիս շարունակ գրեթե ամեն օր պնդում է, որ՝ «Ադրբեջանը հաղթել է»:

Ինչո՞ւ է «հաղթանակած» նախագահը իրեն պարտավորված զգում նախ ամեն օր կրկնել այդ մասին: Ի՞նքն էլ չի հավատում իր հաղթանակին...

Ինչո՞ւ է Ալիևը խորհուրդ տալիս՝ «մոռանալ Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը», եթե նա համարում է, որ հաղթել է պատերազմում, Ղարաբաղն էլ ազատագրել է, բանակցությունների էլ Ադրբեջանը չի գնալու:

Այսինքն, եթե այս համոզմունքը նա ունի՝ կարիք չկա, որ նա ամեն օր, գիշեր-ցերեկ կրկնի այդ մասին:

Թուրքիայի նման հզոր բանակով երկիրը կանգնած է Ալիևի թիկունքին, իսկ կողքից տպավորություն է ստեղծվում, որ Ալիևը ահաբեկված է, որ Լեռնային Ղարաբաղը հայերը նորից ձեռքից խլելու են, դրա համար նա ամեն օր կրկնում է, որ հայկական բանակը ոչնչացված է, Հայաստանը թույլ է, ծնկի է եկած, իսկ Ադրբեջանը հաղթանակած է:

Զավեշտի է արդեն նմանվում, եթե «հաղթանակած» է՝ ինչու ոչ մի կերպ ստացվում վայելել այդ «հաղթանակը»... Կամ՝ ո՞վ է խլելու նրա ձեռքից այդ «հաղթանակը»...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5887 անգամ
Լրահոս
Վրեքդ խոսակցությու՞ն ա էկել, ի՞նչ ա էղել․ սուտը դուք եք ասում. Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Ստորացվածի անբարոյականություն է․ Աղվան Վարդանյանի սուր խոսքն՝ ուղղված ՔՊ-ին (video) Այսօր տեղի կունենա սարսափելին, որը հավասար է 37-ին Վաղարշապատում խեղդամահ անելուն․ Գեղամ Մանուկյան (video) Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ տալ ՀԱԵ-ի նկատմամբ թշնամական գործողություններին Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին Դե լսե՛ք՝ ժողովուրդը ձեր մասին մեզ ինչ է ասում, գիտե՞ք՝ ինչ են պահանջում մեզնից ձեզ համար. Խամոյան (video) Այսօր՝ ժամը 15:00-ից, «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին #ՈՒՂԻՂ․ «Միշուստինը Փաշինյանին զգուշացրել է․․․ հայ ժողովրդին խաբում են ու․․․»․ Հայկ Այվազյան (video) Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կոչ է անում հարգել Սահմանադրությամբ երաշխավորված ՀԱԵ ինքնավարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am