Թուրքական միասնական բանակն ընդդեմ Հայաստանի. Ալիևի ՆԱՏՕ-ական անակնկալը Պուտինին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հարցազրույց է տվել Real հեռուստաալիքին, որի ընթացքում մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել։

Մասնավորապես, նա արձանագրել է, որ Թուրքիայի հետ համագործակցությունը վճռորոշ դերակատարում է ունեցել պատերազմում Ադրբեջանի հաղթանակի գործում։ «Խոսելով Թուրքիայի հետ ռազմական համագործակցության մասին՝ միայն անցյալ տարի 13 խոշորամասշտաբ համատեղ զորավարժություն է անցկացվել։ Դրանք կազմակերպվել են, որ թուրքական զինված ուժերի սպաները օգնեն մեր սպաներին՝ մարտական պատրաստվածությունը հասցնել ավելի բարձր մակարդակի»,- ասել է Հասանովը՝ նշելով, որ անձնակազմի պատրաստվածությունը շատ կարևոր է։ «Նրանց պատրաստումը շատ կարևոր է։ Մարտական պատրաստվածությունը, բարոյահոգեբանական պատրաստվածությունը, փորձի փոխանակումը։

Գիտեք, որ թուրքական ԶՈՒ-ն աշխարհի ամենաուժեղ զինված ուժերից է, և դա մեր հնարավորությունն է։ Մենք ունենք նույն լեզուն, կրոնն ու արմատները, և դրանից օգուտ ենք քաղում։ Դա ՆԱՏՕ-ի ամենաուժեղ բանակներից է։ Նրանք հաջող գործողություններ են իրականացրել Սիրիայում ու այլ երկրներում։ Եվ, բնական է, թուրքական զինված ուժերի աջակցությունը պատերազմին պատրաստվելու հարցում անգնահատելի է»,- ասել է Ադրբեջանի ՊՆ ղեկավարը։

Հասանովը խոսել է նաև պատերազմի ընթացքում ադրբեջանական ուժերի սխալների ու բացթողումների մասին՝ նշելով, որ եղել են որոշակի ձգձգումներ։ Հասանովը պատմել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է հրամանատարական կետ ժամանել, որոշ հրամանատարների դիտողություններ արել, զգուշացրել ու հանձնարարականներ տվել։ «Մենք վերլուծում ենք ցանկացած հարց, փաստաթղթավորում արդյունքներն ու պլանավորում, թե ինչ աշխատանք պետք է տանել՝ թերությունները վերացնելու համար։

Որոշ հարցերում արդեն միջոցներ ենք ձեռնարկում»,- ասել է ադրբեջանցի նախարարը՝ նշելով, որ դրանց մասին չի կարող խոսել, քանի որ գաղտնի տեղեկատվություն է։
Հասանովը նաև խոստովանել է, որ մեծ աշխատանք են տարել՝ ադրբեջանական բանակը թուրքական զինված ուժերի մոդելին համապատասխանեցնելու ուղղությամբ։ Ի դեպ, ադրբեջանական CBC-ի հետ զրույցում էլ Զաքիր Հասանովը խոստովանել է, որ որոշ տեխնիկական միջոցներ չեն կարողացել դիմադրել Հայաստանի հետ ռադիոէլեկտրոնային պայքարում։ «Հակառակորդը ստեղծել էր հզոր ռադիոէլեկտրոնային դաշտ, նրանք զինանոցում ունեն ռուսական արտադրության ամենաժամանակակից ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր, և դա իր դերն ունեցավ»,- ասել է Հասանովը։

Փաստորեն, Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդես է եկել ուշագրավ խոստովանություններով: Առաջինը եզրահանգումը՝ մենք գործ ունենք տարածաշրջանում արդեն թուրքական բանակի հետ, ասել է թե՝ Ադրբեջանում առկա է ՆԱՏՕ-ի բանակ:

Ավելին՝ Հասանովն, ուղղակի գլուխ է գովում սույն փաստը մատնանշելով: Այլ կերպ ասած՝ նա ասում է, որ ԼՂ-ում պատերազմում հաղթել է ՆԱՏՕ-ի բանակը:

Հասանովի մտքին փաստորեն սա է, նա ուզում է հասկացնել տալ, որ ՆԱՏՕ-ի բանակը հաղթել է ռուսական բանակին, չէ՞ որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, Ռուսաստանն էր Հայաստանի հիմնական զենքի մատակարարը:

Հետաքրքիր է պարզապես, իսկ ինչպե՞ս է Ադրբեջանի պաշտպանության նախարարի սույն խոստովանություններին վերաբերում Մոսկվան, երբ արդեն ադրբեջանական բանակի ղեկավարն է խոստովանում, որ ադրբեջանական բանակը դա թուրքական՝ ՆԱՏՕ-ական բանակ է:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2616 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am