Փաշինյանը ժամանակ չունի. թուրք-ադրբեջանական նոր պատերազմի պայման է դրվել

Բաքվում սկսվել են չհայտարարված ադրբեջանա-թուրքական զորավարժությունները, որոնց մասնակցում են տանկեր, ուղղաթիռներ ու անօդաչու թռչող սարքեր: Վարժանքներն անվանվել են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք»:

Միևնույն ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունը Տավուշի մարզի սահմանային հատվածում հայկական զինուժի կողմից ադրբեջանական դիրքերի գնդակոծության մասին: «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում, պնդելով, թե հունիսի 27-ի երեկոյան հայկական ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, այս անգամ՝ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում։ Այս տեղեկությունը նույնպես չի համապատասխանում իրականությանը. ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները գեթ մեկ կրակոց չեն արձակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ», - ասված է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Նախօրեին նախարարությունը հերքել էր ադրբեջանական կողմի հաղորդագրությունը Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում հայկական կողմից գնդակոծության վերաբերյալ՝ շեշտելով, որ «նշված ժամանակահատվածում ադրբեջանական կողմն է անկանոն կրակահերթեր արձակել, որոնց հայկական կողմը չի պատասխանել»:
Ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում՝ ինչ-որ ճնշումներ գործադրելու ուղղությամբ: Վերջին օրերին Բաքուն անընդմեջ հայտարարեց, պաշտոնական Երևանից պատասխան է ակնկալում:

Ալիևը հստակ ասում է՝ թե ինչ է ակնկալում Փաշինյանի իշխանությունից՝ Հայաստանը թող խաղաղության համաձայնագիր ստորագրի, ճանաչի մեր սահմանները, Զանգեզուրի միջանցք ստանանք, որից հետո արդեն կարելի է մտածել հաղորդակցության ապաշրջափակման մասին:

Ու այս ամենը իրականացվում է ադրբեջանական բանակի շարունակական վերազինման պայմաններում: Թուրք-ադրբեջանական ռազմական դաշինք է կնքվել, վերջին մի քանի ամիսներին արդեն մի քանի անգամ համատեղ զորավարժություններ են իրականացվել:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, շաբաթ օրը հանդիպելով բանակի ղեկավար կազմին, ասել է, որ զինված ուժերի թվաքանակն ավելացվելու է, ինչպես նաև ձեռք են բերվելու նոր սպառազինություններ։ «Ճիշտ վերլուծելով ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքներն ու ընթացքը` մենք, իհարկե, կավելացնենք մեր ռազմական հզորությունները։ Պատերազմի ավարտից հետո նոր պայմանագրեր կնքելու հանձնարարականներ են տրվել, սկսվել է ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված նոր սպառազինություններ գնելու գործընթացը»,- ասել է Ալիևը զինվորական բարձրագույն հրամանատարության հետ կայացած հանդիպմանը։

Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները գալիք սեպտեմբերին համատեղ զորավարժություն են անցկացնելու։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովը։ «Որոշումն արդեն ընդունված է, ներկա պահին փորձագետների խմբերից մեկը գտնվում է Ադրբեջանում և ստուգում է զորավարժությունների անցկացման տարածքը», - ասել է նա Real TV-ի հարցազրույցում։
Այս ամենից տարածաշրջանային խաղաղության ու կայունության հո՞տ է գալիս:

Հետաքրքիր է, բացի Փաշինյանի իշխանության կողմից Ադրբեջանի հետ հարևանություն անելու ձգտումը՝ կա՞ պատկերացում, թե ինչպես պետք է ապահովել Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, եթե Ադրբեջանն ու Թուրքիան բացահայտ շարունակում են իրենց հարձակողական քաղաքականությունը՝ Հայաստանի հանդեպ, հանդես են գալիս ուժի դիրքերից:

Իրականում Փաշինյանը ժամանակ չունի ժամանակ, կամ պետք է ընդունի թուրք-ադրբեջանական դաշինքի պայմանները, կամ Ռուսաստանի հետ դաշինք կնքի, որպեսզի կանխի նոր հնարավոր պատերազմը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3534 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am